"ԳԻԶԱ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2002 Դիտումներ - 128 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՏԻԳՐԱՆ ԲՐՈԿԵՐԻ ԶԱՔԱՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ պողոտա 21 - 80
Հեռախոս
(+374 10) 563901
 
(+374 10) 563906
 
(+374 93) 670060
 
Ֆաքս
(+374 10) 563901
 
(+374 10) 563906
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 19:00
Երեքշաբթի 09:00 - 19:00
Չորեքշաբթի 09:00 - 19:00
Հինգշաբթի 09:00 - 19:00
Ուրբաթ 09:00 - 19:00
Էլ. փոստ
info@geesa.am
 
geesa@cln.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
  • Առաջարկներ
    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ, ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ,
    ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ, ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՏԱԾԱԾԿ

    Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն
    Շենքերի եւ կառույցների շինարարություն
    Ինտերիերի երեսապատում ձայնակլանիչ նյութերով
    Թեք և հարթ տանիքների, լողավազանների, խմելու ջրի պահոցների, կամուրջների, հիմքերի ջրամեկուսացում
    Գոլորշամեկուսացում, ձայնամեկուսացում, ջերմամեկուսացում, ջրամեկուսացում
    Տանիքածածկման աշխատանքներ
    Արհեստական մարզահրապարակների և խոտածածկերի, սալահատակի տեղադրում
    Ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութերի , արհեստական ֆուտբոլի խաղադաշտերի, մարզահրապարակների և խոտածածկերի, հենականգնակների սալահատակի և հատակի փռման համար ներմուծում և վաճառք
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Ջրամեկուսացումը կառույցի ամրության և երկարակեցության նախապայմանն է:


     


    "ԳԻԶԱ" Ընկերությունը տիրապետում է այս աշխատանքի բոլոր նրբություններին և մանրամասներին:

    Քաղաքի կարևորագույն կառույցները ջրամեկուսացվել են "ԳԻԶԱ" ՍՊԸ-ի կողմից և չկա այժմ հանրապետությունում ոչ մի տարածք, որտեղ ջրամեկուսացումն իրականացված լինի "ԳԻԶԱ"-ի կողմից, այնուհետև վատ որակի պատճառով պատվիրատուն ստիպված լինի դիմել այլ կազմակերպությունների օգնությանը, հակառակը եղել է շատ անգամներ:

    "ԳԻԶԱ" Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը հիմնվել է 2002թ.: "ԳԻԶԱ" այն բացառիկ կազմակերպություններից է Հայաստանում, որ ստեղծման օրվանից ընտրել է գործունեության մեկ կոնկրետ ոլորտ և հանդիսանում է լավագույնը այդ բնագավառում: Մեր առաքելությունն է "պաշտպանել ջրից բոլոր տեսակի կառույցները": Ընկերությունն իրականացնում է տանիքների, հիմքերի, լողավազանների, ջրամբարների, կամուրջների, ավտոկայանատեղերի և այլ կառույցների ջրամեկուսացման աշխատանքներ:

    Կազմակերպությունը նաև իրականացնում է ջրամեկուսացմանը հետ փոխկապակցված այլ աշխատանանքներ` գոլորշամեկուսացում, ջերմամեկուսացում, շինարարության տեխնիկական հսկողություն, արհեստական խոտածածկեր և սալհատակի մոնտաժում:

    "ԳԻԶԱ"-ն ունի մի քանի գլխավոր մրցակցային առավելություններ:

    Նյութերի բարձր որակ: Աշխատանքներում օգտագործվում են միայն բարձրորակ նյութեր և դետալներ ներմուծված արտերկրից:

    Տարիների ընթացքում ձևավորել են մատակարարների մեծ ցանց, որը նյութերի ընտրության մեծ հնարավորություն է տալիս սպառողին:
    “ԳԻԶԱ”-ն համագործակցում է YALTEKS (Գերմանիա), ICOPAL (Լեհաստան), DELTA (Գերմանիա), STEVENS (ԱՄՆ), BUZON (Բելգիա), ORGANIZ (Մեծ Բրիտանիա) հանրաճանաչ կամզակերպությունների հետ: Մատակարարներից ընտրվում են բացառապես այն նյութերը, որոնք համապատասխանում են Հայաստանի բնակլիմայական պայմաններին:

    Ձեռնարկությունն իր մասնագետների շարունակական կատարելագործման նպատակով կազմակերպում է պարբերական վերապատրաստումներ, որը թույլ է տալիս անընդհատ ծանոթանալ աշխատանքների ավելի նոր և արդյունավետ մեթոդների հետ:

    Արտասահմանյան գործընկերների հետ համատեղ վերապատրաստումներ են իրականացվել Լեհաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Ջամայկայում:

    Ծառայությունների ամբողջական փաթեթ. Նախ ուսումնասիրվում է տեղանքը. պարզաբանվում են խնդիրները և ջրամեկուսացման նպատակը, առաջադրվում են կոնստրուկտիվ լուծումներ, անվճար տրամադրվում է գծագիրն ու խորհրդատվությունը: Պատվիրատուի հետ պարտադիր քննարկվում է նյութերի ընտրությունը: Գիզայի մասնագետներն այնուհետև սկսում են մոնտաժման աշխատանքները: Հետագայում աշխատանանքների ավարտից հետո "ԳԻԶԻԱ"-ն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր կողմից կատարված աշխատանքների համար:

    Ուղվածություն դեպի նորարություն. Անընդահատ հետազոտություններ են կատարվում ջրամեկուսացման ոլորտի հետ կապված նորարարությունների հետ ծանոթանալու համար և այն նյութերը, որոնք համապատասխանում են մեր երկրի բնակլիմայան պայմաններին, անպայման ներկայացվում են հայկական շուկա: Վերջերս կազմակերպության կողմից Հայաստան է ներմուծել ակռիլի հիմքով հեղուկ ջրամեկուսիչ նյութ, որն կիրառվում է համապատասխան սարքի օգնությամբ բարձր ճնշման տակ փչելու եղանակով:

    Ջրամեկուսացումը իրականացվում է երկու շերտով, հատուկ նախատեսված ընթացակարգի միջոցով: Հեղուկի չորանալուց հետո ձևավորվում է ճկուն ջրամեկուսիչ թաղանթ: Նյութը նաև հնարավորություն է տալիս կատարել վերանորոգման աշխատանքներ:

    Ջրամեկուսացումը հանդիսանում է հիմնարար ներդրում կառույցի կառուցման կամ վերանորոգման ժամանակ: Վատ ջրամեկուսացման արդյունքում առաջացած վնասները (նյութական և ֆինանսական) կարող են շատ մեծ լինել:


                            Այդ պատճառով ՎՍՏԱՀԵՔ ՄԻԱՅՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻՆ:

                           Ջրամեկուսացումով պետք է զբաղվի միայն "ԳԻԶԱ" ՍՊԸ-ն: