"ՖԻՈՐԵ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2008 Դիտումներ - 85 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՄՀԵՐ ՀԱՄԼԵՏԻ ԱՍԱՏՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՊՈՒՇԿԻՆԻ փողոց 35 - 7
Հեռախոս
(+374 10) 501155
 խանութ-սրահ
Ֆաքս
(+374 10) 501151
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 11:00 - 20:00
Երեքշաբթի 11:00 - 20:00
Չորեքշաբթի 11:00 - 20:00
Հինգշաբթի 11:00 - 20:00
Ուրբաթ 11:00 - 20:00
Շաբաթ 11:00 - 20:00
Կիրակի 11:00 - 20:00
Էլ. փոստ
info@fiore.am
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
  • ՍՊԱՍՔ
  • Առաջարկներ
    ԻՏԱԼԱԿԱՆ ՍՊԱՍՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ

    Սեղանի սպասքավորման պարագաների ներմուծում և վաճառք
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ՖԻՈՐԵ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. ապրիլի 30-ին: Ընկերությունը զբաղվում է բարձրակարգ սպասքի ներկրմամբ:
    Մասնավորապես` ՖԻՈՐԵ-ն ներկայացնում է իտալական հանրահայտ "Ալեսսի", "Գուցինի" և "Նադիր" ընկերությունների բարձրորակ արտադրանքը, որոնք յուրահատուկ են թե իրենց ոճով, թե արտաքին տեսքով և էականորեն տարբերվում են հայաստանյան շուկայում ներկայացված սպասքից:

    ՖԻՈՐԵ խանութ-սրահում ցուցադրված ապրանքների լայն տեսականուց կարելի է ցանկալի նվերներ ընտրել տարբեր ճաշակ և նախասիրություններ ունեցող մարդկանց համար, որոնք կարող են զարդարել թե' դասական, և թե' մոդեռն ոճի ցանկացած խոհանոց և կենցաղ: Մանկական թեմատիկայով ապրանքները կհայտնվեն երեխաների ուշադրության կենտրոնում:

    "Ալեսսի"-ն հայտնի իտալական բրենդ է, որը հիմնվել է 18-րդ դարում: Ալեսսիների ընտանեկան բիզնեսը ժամանակի ընթացքում ձեռք է բերել համաշխարհային համբավ: Այժմ այն ներկայացված է աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: ՖԻՈՐԵ խանութ-սրահում ներկայացված են "Ալեսսի"-ի առանցքային ապրանքատեսակները` պատրաստված տարբեր մետաղներից: Ապակու և նիկելի համադրությամբ նմուշները աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ: Ժամացույցների, ծաղկամանների, դեկորների և շատ ուրիշ յուրահատուկ ապրանքների տեսակները մոդեռն և աբստրակտ ոճ կհաղորդեն ցանկացած տիպի բնակարանի:

    "Նադիր" ապրանքանիշը ներկայանում է գնորդներին հիմնականում կերամիկական և ճենապակե ապրանքներով: Յուրաքանչյուր նմուշի վրա արտացոլված է իտալացի վարպետների ձեռքի աշխատանքը: Նայելով ափսեներին, սկուտեղներին, տարբեր տեսակի տակդիրներին, բաժակներին և բազմաբնույթ այլ նմուշներին կարելի է հեշտորեն կողմնորոշվել, թե ինչի համար են նախատեսված դրանք, քանի որ ամեն մի նմուշ պարունակում է թեմատիկ ձեռագործ պատկերներ ու առարկաներ:

    "Գուցինի"-ից ներկայացված ապրանքները բազմազան են և բազմաոճ: Խանութ-սրահում ցուցադրված են ապակե, ճենապակե, ակրիլից և մելամինից պատրաստված հարմարավետ և ոճային ափսեներ, թասեր, բաժակներ, դանակներ, պատառաքաղներ, գդալներ, տարբեր հավաքածուներ և կոմպլեկտներ, որոնցից շատերն ունեն չկոտրվելու, չխազվելու հատկություններ:

    ՖԻՈՐԵ խանութ-սրահում ցուցադրված են բազմաթիվ աշխարահռչակ դիզայներների հեղինակային գործեր, որոնցից կարելի է առանձնացնել Ֆիլիպ Սթարկի, Ստեֆանո Ջիովաննոնիի, Ֆրատելլի Կամպանայի, Ալեսսանդրո Մենդինիի, անունները:

    Կանանց համար ՖԻՈՐԵ խանութ-սրահը մի փոքրիկ աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր երազած խոհանոցային և կենցաղային առարկաներն ու աքսեսուարները: