"ՈՒՐԱՐՏՈՒ" ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ  

Հիմնադրման տարեթիվը` - 2003 Դիտումներ - 106 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀՐԱՉԻԿ ՍԵՐԳԵՅԻ ԱՂԱԲԵԿՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ,
ՋԻՎԱՆՈՒ փողոց 2
Հեռախոս
(+374 60) 445712
 ընդունարան
(+374 60) 445727
 ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց
(+374 60) 445728
 ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցի տնօրեն
Ֆաքս
(+374 60) 445729
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 18:00
Երեքշաբթի 09:30 - 18:00
Չորեքշաբթի 09:30 - 18:00
Հինգշաբթի 09:30 - 18:00
Ուրբաթ 09:30 - 18:00
Էլ. փոստ
info@fcurartu.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՎ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐ
  • Առաջարկներ
    Մարզական գործունեություն
    Ֆուտբոլային մարզական գործընթացի կազմակերպում
    Ֆուտբոլի մարզումների կազմակերպում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԲԱՆԱՆՑ" ֆուտբոլային ակումբի ստեղծման գաղափարը ծնվել է 1992թ. հունվարի 14-ին, կաշվե գնդակի մեծ նախաձեռնող, ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի մոտ, և նրա հարազատ գյուղի պատվին էլ կոչվել է "Բանանց", իսկ հունվարի 20-ին արդեն թիմն ուղևորվել է իր առաջին հավաքին:

    "Բանանց"-ը շատ արագ նվաճեց հայ մարզասերների հարգանքն ու համակրանքը: Թիմի կորիզը կազմում էին այն խաղացողները, որոնք իրենց ժամանակին, տարբեր պատճառներով, չէին ընդգրկվել ԽՍՀՄ առաջնության համապատասխանաբար բարձրագույն և առաջին լիգաներում հանդես եկող "Արարատ" և "Կոտայք" թիմերում: Դրանք իրապես բարձրակարգ խաղացողներ էին, որոնք շատ արժանիքներ ունեին: Սարգիս Իսրայելյանը նրանց գիտեր դեռ փոքր ժամանակից և համարում էր, որ նրանք արժանի են հանդես գալու ամենաբարձր մակարդակով: Թիմի գլխավոր մարզիչն էր Վարուժան Սուքիասյանը:

    1992թ. մայիսին "Բանանց"-ը նվաճեց Հայաստանի առաջին Գավաթը:

    1993թ. հունիսին, Շվեդիայի հայ համայնքի հրավերով "Բանանց"-ը մեկնեց այդ սկանդինավյան երկիրը և մասնակցեց տարբեր դիվիզիոններից հավաքված թիմերի մրցաշարին: Հայ համայնքն ակումբին առաջարկեց մնալ երկրում և մասնակցել ազգային առաջնության հաջորդ մրցաշարին:

    Տարբեր մասնագետների կարծիքով, այդ տարիներին "Բանանց"-ը հանդիսանում էր Հայաստանի ուժեղագույն ակումբներից մեկը:

    1995թ. "Բանանց"-ը կորավ մարզասերների տեսադաշտից, քանի որ դադարեց գոյություն ունենալ:

    2001թ. "Բանանց"-ը վերածնվեց, իսկ նախաձեռնողը դարձյալ Սարգիս Իսրայելյանն էր: Հենց նույն թվականին էլ գրավելով 7-րդ տեղը, "Բանանց"-ը կրկնեց 1992թ. նվաճումը և դարձավ երկրի բրոնզե մեդալակիրը:

    2003թ. "Բանանց"-ն իրենից ներկայացնում էր փորձի և երիտասարդության միաձուլում:

    Թիմը ջանում է հավատարիմ մնալ ակումբի ավանդույթներին, իսկ ֆինանսակական առումով, թիմն այսօր կարող է համարվել է Հայաստանի կայուն և բարեհաջող թիմերից մեկը, որն արդեն ունի անհրաժեշտ ինֆրակառուցվածքի բաղադրիչներից մեկը - մանկապատանեկան դպրոց, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ:

    "Բանանց"-ի պատմությունը ոչ թե ստատիկ է, այլ դինամիկ և շարունակում է զարգանալ, իսկ նա, ով կշարունակի հետևել այդ զարգացմանը, ապա շատ նորություններ կիմանա թիմի մասին...