"ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ" ՀԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1991 Դիտումներ - 129 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՄԻՔԱՅԵԼ ՍԵՐՅՈԺԻ ԱՐԱՄՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ պողոտա 6
Հեռախոս
(+374 10) 582819
 
(+374 98) 582819
 
Ֆաքս
(+374 10) 582819
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
info@favl.am
 
favl@netsys.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    Սոցիալական, իրավական և իրավաբանական օգնություն
    Հետկոնֆլիկտային բժշկա-հոգեբանական և սոցիալական վերականգնում
    Աջակցություն համայնքների զարգացմանն ու կայացմանը և քաղաքացիական մասնակցության զարգացում, լուսավորչական գործունեությանը` ժողովրդավարական կրթվածության ոլորտում, պատանդների, գերիների և անհայտ կորածների փնտրման և վերադարձման աշխատանքներին
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ" ՖՈՆԴ - հասարակական իրավապաշտպան, շահույթ չհետապնդող կազմակերպություն, ստեղծվել է 1991թ.:


    Կազմակերպության առաքելությունը`

    - նպաստել մարդու իրավունքների և ազատության տարածմանն ու կիրառմանը
    - նպաստել հասարակության ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը
    - նպաստել խաղաղությանը` տարածաշրջանում


    Կազմակերպությանը դիմում են`

    - Զինված ընդհարումների պատճառով և դրանց ընթացքում տուժվածները
    - Փախստականները, հարկադրաբար տեղահանվածները
    - Պատանդները, գերիները, անհայտ կորածներն ու նրանց ընտանիքները
    - Տանջանքի, անմարդկային ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ենթարկվածները
    - Ազգային և կրոնական փոքրամասնությունները
    - Համայնքներ և այլ խմբեր, որոնք հատկապես տուժել են իրավունքների ու շահերի ոտնահարման հետևանքով


    Կազմակերպության խնդիրները

    - Սոցիալական, իրավական և իրավաբանական օգնություն
    - Ետկոնֆլիկտային բժշկա-հոգեբանական և սոցիալական վերականգնում
    - Տանջանքների և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վերացում (մասնավորապես` լրիվ կամ մասնակի ազատազրկման վայրերում)
    - Քաղաքացիական մասնակցության զարգացում և քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպման ուժեղացում` տեղային մակարդակով


    Աջակցություն

    - Համայնքների զարգացմանն ու կայացմանը (հատկապես երկրի հեռավոր շրջաններում)
    - Լուսավորչական գործունեությանը` ժողովրդավարական կրթվածության ոլորտում
    - Տեղեկատվության և ծառայությունների թափանցիկությանն ու հասանելիությանը` հասարակության համար
    - Պատանդների, գերիների և անհայտ կորածների փնտրման և վերադարձման աշխատանքներին
    - Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը` նրա պատմական, իրավական և քաղաքական հիմքերի, ինչպես նաև սկզբունքների ու հիմնախնդրի խաղաղ և երկարաժամկետ կարգավորման մոդելի բացահայտման, ներկայացման ու տարածման միջոցով
    - Մարդու ազատության և իրավունքների տարածմանը
    - Ժողովրդավարական արժեքների և հասարակության համակողմանի զարգացմանը ԶԼՄ-ների միջոցով, այդ թվում` թերթերում, ամսագրերում հրապարակումների, հեռուստա- ռադիո- հաղորդումների կազմակերպման, թեմատիկ գրքերի և բրոշյուրների հրապարակման և տարածման միջոցով


    Կազմակերպության հրապարակումները

    Թերթերում և ամսագրերում կազմակերպությունը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ, փորձագիտական փաստաթղթեր, բրոշյուրներ, գրքեր և հավաքածուներ, որոնք նվիրված են ազգային, կրոնական և աշխարհաքաղաքական հարցերին, մարդու իրավունքներին, ազգային և միջազգային իրավական չափանիշներին, ղարաբաղյան հիմնահարցին, աղքատության հաղթահարմանը, համայնքների շահերին և խոցելի խմբերին, ինչպես նաև սոցիալական զարգացման այլ թեմաների: