"ԷԼՈԼԱ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2003 Դիտումներ - 117 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՏՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ,
ՎԵՐԻՇԵՆ համայնք,
8-րդ փողոց, 15 շենք
Հեռախոս
(+374 93) 995008
 իրացման գծով մենեջեր
(+374 99) 777187
 վաճառքի գծով պատասխանատու
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
elola@elola.am
 
sales@elola.am
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 21:00
Երեքշաբթի 09:00 - 21:00
Չորեքշաբթի 09:00 - 21:00
Հինգշաբթի 09:00 - 21:00
Ուրբաթ 09:00 - 21:00
Շաբաթ 09:00 - 21:00
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Պանրի արտադրություն` լոռի, չանախ, սուլուգունի, սուլուգունի ապխտած, մանրա-մեծածախ վաճառք
    Կաթի վերամշակում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղում:

     "ԷԼՈԼԱ" ընկերութան /նախկինում Գորիսի պանրի գործարան/ պատմությունը սկսվում է 1929թ.:

    Հենց այդ թվականին էլ կառուցվել է գործարանի առաջին մասնաշենքը, տարիներ անց, 60-ական թվականներին, երբ մեծացան գործարանի արտադրության ծավալները, կառուցվեց երկրորդ մասնաշենքը:

    Այդ ժամանակ գործարանն արտադրում էր միայն չանախ տեսակի պանիր և կաթնամթերքի որոշ տեսակներ` մածուն, թթվասեր, կաթնաշոռ ու կարագ:

    1980-ական թվականներին Սովետական միության փլուզման հետեւանքով, ինչպես շատ գործարաններ, այնպես էլ Գորիսի պանրի գործարանը դադարեցրեց արտադրությունը:

    1990-2002թթ. մի քանի անգամ փոխվեցին գործարանի սեփականատերերը:

    Արդյունքում, վաճառվեցին գրեթե բոլոր սարքավորումները, մնացածներն էլ դարձան ոչ պիտանի:

    Արդեն 2003թ. գործարանը ձեռք բերեց նոր սեփականատեր և Գորիսի պանրի գործարանը գրանցվեց ու վերանվանվեց "ԷԼՈԼԱ" ՓԲԸ:

    Սկսվեցին կապիտալ վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները, տեղադրվեցին ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ:

    Վերագրանցման առաջին իսկ օրից "ԷԼՈԼԱ" ընկերությունը որդեգրեց միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն կազմակերպելու սկզբունքը:

    Այսօր արդեն ընկերությունն իրականացնում է կայուն գործունեություն: Ընկերությունը գործարանի տարածքում ունի ֆիրմային խանութ, իսկ Երեւան քաղաքում` իրացման բաժին: