"ԿԵՏՈՒՍ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2009 Դիտումներ - 81 Նորացված է - 08.05.2023

Ղեկավար
ՏԻԳՐԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԾՈՒՂՈՒՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ փողոց 2 ա
Հեռախոս
(+374 10) 564197
 
(+374 94) 289590
 փոխտնօրեն
(+374 94) 289596
 տնօրեն
Էլ. փոստ
info@cetus.am
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Հաշվապահական հաշվառում, հարկային խորհրդատվություն, ֆինանսական վերլուծություն, հաշվապահության ավտոմատացում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ''ԿԵՏՈՒՍ'' սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հաշվապահական, հարկային, ֆինանսական ոլորտներում մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է: Ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ նշված ոլորտներում: Ընկերությունը կատարում է ինչպես պարբերական, շարունակական ծառայությունների մատուցում, այնպես էլ մեկանգամյա հիմնահարցերի դիտարկում, լուծման տարբերակների առաջադրում և ընտրված տարբերակի ներդրման միջոցառումների իրականացում:

    ''ԿԵՏՈՒՍ'' ՍՊԸ-ն մեծ դեր և նշանակություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների և  ավտոմատ համակարգերի լայնակի կիրառմանը: Ընկերությունը պաշտոնապես համագործակցում է հաշվապահական և ֆինանսական կառավարման ավտոմատացման առաջատար ընկերություններից մեկի՝ «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ և իրականացնում է նրանց կողմից մշակված համակարգչային ծրագրերի ներդրում:

    ''ԿԵՏՈՒՍ'' ՍՊԸ-ն հանդիսանալով մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություն, իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված մասնագիտական ռիսկերը ապահովագրել է ժամանակակից ապահովագրական ծառայություններ և համաշխարհային ստանդարտներին համապատասխան բարձրակարգ սպասարկում իրականացնող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում:

    ''ԿԵՏՈՒՍ'' ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայություններն են.

     

    1.     Հաշվապահական ծառայություններ    

     

      հաշվապահական հաշվառման վարում

      նախորդ ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման վերականգնում

      հաշվապահական հաշվառման վարման ճշգրտության ստուգում

      հաշվապահական հաշվառման համակարգի մշակում-ներդրում

      հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում

      ֆինանսական հաշվետվությունների կազմում

      հարկային հաշվետվությունների կազմում

      սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունների կազմում

      վիճակագրական հաշվետվությունների, բնապահպանական վճարների հաշվարկների կազմում

      հաշվետվությունների ներկայացում համապատասխան մարմիններին

      պահանջվող ձևաչափի, բովանդակության և ժամանակահատվածի հաշվետվությունների      կազմում

      հաշվապահության ավտոմատացման համակարգչային ծրագրերի ներդրում

     

    2.     Հարկային խորհրդատվություն

     

    հարկային օրենքների և առանձին հոդվածների վերաբերյալ խորհրդատվություն

    հարկային օրենքների կիրառության և հետևանքների պարզաբանում ըստ գործունեության բնույթի

    առանձին գործարքների հարկային հետևանքների պարզաբանում և հաշվարկում

    հարկ վճարողի ներկայացում և շահերի պաշտպանություն համապատասխան պետական մարմիններում

     

    3.     Կադրային ծառայություններ

     

    կադրային հաշվառման վարում

    կադրային հաշվառման առանձին հարցերի վերաբերյալ խորհրդատվություն

    կադրային հաշվառման հետևանքների պարզաբանում ըստ գործունեության բնույթի

    աշխատանքնային պայմանագրերի կազմում

     

    4.    Ֆինանսական վերլուծություն

     

    ֆինանսական վիճակի պարզաբանում և գնահատում

    ֆինանսական տարբեր ցուցանիշների պարզաբանում և գնահատում

    ֆինանսական վիճակը բացահայտող պահանջվող ձևաչափի, բովանդակության և ժամանակահատվածի հաշվետվությունների կազմում

    կառավարման ֆինանսական համակարգերի արդյունավետության գնահատում

    կառավարման ֆինանսական համակարգերի մշակում

    կառավարման ֆինանսական համակարգերի ներդրում

    կառավարման ֆինանսական համակարգերի ավտոմատացման համակարգչային ծրագրերի ներդրում

     

    Ընկերությունը իր առջև դրված խնդիրների լուծմանը ցուցաբերում է համակարգված մոտեցում, որը թույլ է տալիս միջոցների արդյունավետ օգտագործմամբ գտնել լուծման այլընտրանքային տարբերակներից առավել արդյունավետն ու պարզը:

    Ընկերությունը կարևորում է կայուն, երկարատև, հուսալի համագործակցությունը և առաջնորդվում է գործընկերների հետ փոխհարաբերությունների կառուցման վստահության, պատասխանատվության, պատրաստակամության, անկախ խորհրդատվության սկզբունքներով:

    Վերը նշված մոտեցումները ընկերությանը հնարավորություն են ընձեռում տրամադրել արհեստավարժ, հետևողական և բարձրակարգ մասնագիտական ծառայություններ: