"ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԻՆՈՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ" (CANC)  

Հիմնադրման տարեթիվը` - 2010 Դիտումներ - 40 Նորացված է - 04.04.2024

Ղեկավար
ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ,
ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ փողոց 8
Հեռախոս
(+374 10) 275017
 
(+374 93) 396254
 նախագահ
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
arthovanessian@mail.am
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ

    Խորհրդատվություն և ուսուցում
    Նկարահանման և մոնտաժի տեխնիկայի, դերասանների և նկարահանման տաղավարի տրամադրում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԻՆՈՅԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

     

    2010 թվականի սեպտեմբերից ի վեր Շվեյցարիայի Էյնսիեդելն քաղաքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ UNICA-ի Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միություն») անդամ UNESCO-ի կազմում:

    UNICA-ն ամեն տարի անցկացնում է ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի փառատոն, որտեղ ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմեր:

     

    Նոմինացիաներն են`

     

     UNICA-ի լավագույն ֆիլմ

    Լավագույն ուսանողական ֆիլմ

    Լավագույն երիտասարդական ֆիլմ

    Լավագույն ազգային կինոծրագիր

     

    UNICA-ն ստեղծվել է 1931 թվականին և ընդգրկում է 36 երկիր: Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC` «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը»: Կենտրոնի հիմնադիր-նախագահ Արտաշես Հովհաննիսյանն իր «Դիրիժորներ» ֆիլմով 1988 թվականին արժանացել է UNICA-ի ոսկե մեդալին, որը, ըստ էության, միակն էր ԽՍՀՄ-ի մասնակցության տարիների ընթացքում:

     

    CANC-ը միավորում է Հայաստանի և Սփյուռքի բոլոր անկախ կինոարտադրողներին, որոնք ցանկություն ունեն նկարահանել կամ ներկայացնել արդեն իսկ նկարահանված սեփական ֆիլմերը UNICA-ի կամ այլ միջազգային փառատոններում:

     

    Հարկ է նշել, որ CANC-ը տրամադրում է նաև փորձառու մասնագետների կողմից խորհրդատվություն և ուսուցում, ֆիլմերի ցուցադրում և քննարկում, անհրաժեշտության դեպքում` նկարահանման և մոնտաժի տեխնիկա, ինչպես նաև դերասաններ ու նկարահանման տաղավար:

    Կարևոր է այն հանգամանքը, որ օգնություն է ցուցաբերվում Հայաստանի մարզերում և Սփյուռքի գաղթօջախներում կինո ու վիդեո-ակումբների կազմակերպման, և տեղում ֆիլմերի նկարահանման գործում: