"ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ"  

Հիմնադրման տարեթիվը` - 1964 Դիտումներ - 210 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ԱԼԲԵՐՏ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԱԶԱՐՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՄՈՍԿՈՎՅԱՆ փողոց 3
Հեռախոս
(+374 10) 521700
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 19:30
Երեքշաբթի 09:30 - 19:30
Չորեքշաբթի 09:30 - 19:30
Հինգշաբթի 09:30 - 19:30
Ուրբաթ 09:30 - 19:30
Շաբաթ 09:30 - 19:30
Գործունեության ոլորտ
  • ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ
  • Առաջարկներ
    Մարմնամարզության ուսուցում
    Մարմնամարզության գծով մասնագետների պատրաստում
    Մարմնամարզության գծով մարզումների կազմակերպում
    Մարմնամարզության մրցումների և սպորտային միջոցառումների կազմակերպում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Մարզադպրոցի ձեռքբերումները

    Ստեղծման օրվանից (1964-ին) մինչև այժմ մարզադպրոցը ղեկավարում է օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ և մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, XX դ. Հայաստանի լավագույն մարզիկ, Լոռվա ասպետ, պրոֆեսոր և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանը:

    1967-ին ՖԿ և սպորտի համամիութենական կոմիտեի որոշմամբ հաստատվեց մասնագիտական մարզադպրոց, իսկ 1975-ին` օլիմպիական հերթափոխի մարզադպրոց:

    1969-ին շահագործման հանձնվեց մարզադպրոցի նորակառույց երկու հարկանի մասնաշենքը` 18X36 և 12X30 մետր չափսերի մարզադահլիճներով և օժանդակ հարմարություններով, որը և ամբողջացվեց այդ ժամանակների մարմնամարզական գործիքներով և գույքով:

    Մարզադպրոցի մասնաշենքի կառուցման գործին նպաստեցին Ալբերտ Ազարյանի անձնական հեղինակությունը և նրա ջանքերի ներդրումը:

    2000-ից մարզադպրոցն անվանակոչվել է օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանի անվամբ:

    1964-2005-ի ընթացքում մարզադպրոցը պատրաստել է շուրջ 7500 կարգային մարմնամարզիկներ:

    Մարզադպրոցի սաները եղել են մրցումների և չեմպիոնատների հաղթողներ և մրցանակակիրներ: Թվարկենք նրանցից մի քանիսին.
    Էդուարդ Ազարյան` ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի բացարձակ չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող, օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն (մարզիչ` վաստակավոր մարզիչ Վարդգես Առաքելյան):

    Արթուր Հակոբյան` ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն (մարզիչ` վաստակավոր մարզիչ Հենրիկ Վանեցյան) և ուրիշներ:

    Միջազգային կարգի սպորտի վարպետներ են Մանվել Գրիգորյանը, Էդուարդ Գևորգյանը, Վարդան Մովսիսյանը, Ռաֆայել Սարուխանյանը և Վաչագան Տեր-Մելիքսեթյանը:

    Մարզադպրոցի տղաների հավաքական թիմը համամիութենական մրցումներին չորս անգամ գրավել է առաջին տեղը: Ներկայումս մարզադպրոցի 40 ուսումնական խմբերում մարզվում է 398 մարմնամարզիկ:

    2003-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի աջակցությամբ կատարվել է մարզադպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղադրվել է ջեռուցման ժամանակակից համակարգ:

    2005-ին մարզադպրոցին տրամադրվել է համաշխարհային ստանդարտին համապատասխան մարմնամարզական գույք:


    2006թ.

    Աշխարհի գավաթի խաղարկություն Թեհրան (մարտ).
    Մերդինյան Հարություն – 1 ոսկե մեդալ (նժույգ թափեր)
    Ստեփանյան Վահագն – 2 արծաթե (ազատ վարժություն, նժույգ թափեր) և 2 բրոնզե(օղակ, զուգ.) մեդալներ
    Ավետյան Արտյոմ – 5-րդ տեղ (ազատ վարժ.) և 5-րդ տեղ (օղակներ)

    Աշխարհի գավաթի խաղարկություն Փարիզ (մարտ).
    Մերդինյան Հարություն – 1 արծաթե մեդալակիր

    Ա.Ազարյանի միջազգային գավաթ /հունիս/
    Ստեփանյան Վահագն - 1-րդ բացարձակ առաջնություն
    Սողոմոնյան Սերոբ – 2-րդ բացարձակ առաջնություն
    Ավետյան Արտյոմ – 3-րդ բացարձակ առաջնություն

    Աշխարհի առաջնություն Դանիա (հոկտեմբեր).
    Ստեփանյան Վահագն- 35տեղ (բացարձակ առաջնությունում 350 մասնակցի մեջ)

    Մ.Վառոնինի գավաթ միջազգային մրցումներ Մոսկվա (դեկտեմբեր).
    Թիմային առաջնությունում 7տեղ (21 հանրապետությունների մեջ)
    Ստեփանյան Վահագն- 7տեղ (բացարձակ առաջնություն 61 մասնակցի մեջ)
    Ստեփանյան Վահագն – 1 ածաթե մեդալ (օղակներ), 4-րդ տեղ (զուգափ.) և 5-րդ տեղ (նժույգ թափեր)


    2007թ.

    Աշխարհի գավաթ /Փարիզ, Մարտ/
    Ստեփանյան Վահագն – 18-րդ տեղ, նժույգ թափեր ,/51 մասնակցի միջև/ 14-րդ տեղ, օղակներ/ 32 մասնակցի միջև

    Եվրոպայի առաջնություն /Ամստերդամ, ապրիլ/
    Ստեփանյան Վահագն – 21-րդ տեղ բացարձակ առաջնությունում, եզրափակիչի մասնակից

    Ա.Ազարյանի միջազգային գավաթ /հունիս/
    Ստեփանյան Վահագն - 1-րդ բացարձակ առաջնություն
    Մերդինյան Հարություն – 2-րդ բացարձակ առաջնություն
    Ավետյան Արտյոմ – 3-րդ բացարձակ առաջնություն

    Ա.Ազարյանի միջազգային գավաթ /հունիս/
    Ստեփանյան Վահագն - 1-րդ բացարձակ առաջնություն
    Մերդինյան Հարություն – 2-րդ բացարձակ առաջնություն

    Մ.Վառոնինի գավաթ միջազգային մրցումներ Մոսկվա (դեկտեմբեր).
    Մերդինյան Հարություն – 3-րդ տեղ /նժույգ թափեր/
    Ավետյան Արտյոմ – 3-րդ տեղ /հենացատկ/


    2008թ.

    ՀՀ մեծերի առաջնություն /փետերվար/
    Ավետյան Արտյոմ – 1-րդ բացարձակ առաջնություն
    Մերդինյան Հարություն – 2-րդ բացարձակ առաջնություն

    Ա.Ազարյանի միջազգային գավաթ /հունիս/
    Ստեփանյան Վահագն - 1-րդ բացարձակ առաջնություն
    Մերդինյան Հարություն – 2-րդ բացարձակ առաջնություն

    Աշխարհի աստղեր /Մոսկվա, ապրիլ/
    Մերդինյան Հարություն – 4-րդ տեղ/նժույգ թափեր/
    Ստեփանյան Վահագն – 5-րդ տեղ /զուգափայտեր/

    Եվրոպայի առաջնություն /Լոզան, մայիս/
    Մերդինյան Հարություն – 5-րդ տեղ, 99 մասնակցի միջև /նժույգ թափեր/
    Ստեփանյան Վահագն – 10-րդ տեղ /զուգափայտեր/