"ԱՎԻԱՏՐԱՆՍ" ՀՅՈՒՐԱՆՈՑ  

Հիմնադրման տարեթիվը` - 1998 Դիտումներ - 106 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱԲՈՎՅԱՆ փողոց 4
Հեռախոս
(+374 60) 484444
 
(+374 10) 567230
 ադմինիստրացիա
(+374 60) 484484
 
(+374 94) 519890
 
Էլ. փոստ
reservation@hotelaviatrans.am
 
marketing@hotelaviatrans.am
 
hotel@aviatrans.am
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Շուրջօրյա
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
  • ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՐԱՏՆԵՐ
  • Առաջարկներ
    ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Հյուրանոցային ծառայություններ
    Արտասահմանից ժամանողների դիմավորում եւ ճանապարհում`
    Ռեստորան, բար
    Նիստերի դահլիճի վարձակալություն
    Լրացուցիչ տեղեկատվություն


    "ԱՎԻԱՏՐԱՆՍ" հյուրանոցը կառուցվել 1998թ.: Այն նախատեսված է ինչպես գործարար անձանց, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ ծառայություն, որն ուղեկցվում է հայկական ավանդական հյուրընկալությամբ: Սրահը և համարները վերանորոգվել են 2006թ.:

    Մասնագիտացված ծառայությունների և հարգալից ու գործնական վերաբերմունքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում հյուրանոցը ձեռք է բերել այցելուների վստահությունը:

    "Ավիատրանս" հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցի վրա:
    "Ավիատրանս"-ի տեղն ու դիրքը ընտրված է այնպես, որ շատ հարմար է բիզնեսի և զբոսաշրջության համար: Հաշվված րոպեների ընթացքում ոտքով կարելի է հասնել Ազգային Պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, "Հանրապետության հրապարակ" մետրոյի կայարան, "Զվարթնոց" օդանավակայան, ինչպես նաև մշակույթային և առևտրի կենտրոններ, ինչը հնարավորություն է տալիս հյուրերին տեղյականալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և ծանոթանալ պատմամշակութային կոթողների հետ:

    Հյուրանոցի շրջակայքում գտնվում են նաև բազմաթիվ բարձրակարգ բար-ռեստորաններ: Ներկայումս երկու մասնաշենքից բաղկացած հյուրանոցն ունի 55 համարներ` մեկտեղանոց, երկտեղանոց, ընտանեկան, լյուքս և դելյուքս: Հյուրանոցի համարները համալրված են օդորակիչ համակարգով, հեռուստատեսային արբանյակով, հրակայուն վարագույրներով և գորգերով, միջազգային հեռախոսով, ռադիոյով, միջազգային կապով, մինի բարով, սառնարանով և լոգարանով:

    Հյուրանոցի պատուհանները բացվում են դեպի Հյուսիսային պողոտա և Հանրապտության հրապարակ:
    Հյուրանոցի կառավարիչը կարող է տաքսի կանչել, կազմակերպել էքսկուրսիաներ, ձեռք բերել թատրոնների և թանգարանների տոմսեր, իրականացնել այլ գործառույթներ:

    Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հետևալ ծառայությունները.

    • 55 հարմարավետ համարներ
    • Ռեստորան /հայկական և եվրոպական խոհանոց/
    • Բար /24 ժամ/
    • Բիզնես-կենտրոն /24 –ժամ/
    • Կոնֆերանսի համար նախատեսված համարներ
    • Ինտերնետ կապ
    • Տարադրամի փոխանակման կետ
    • Հագուստի քիմիական մաքրում
    • Նվերների խանութ
    • Մեքենայի վարձակալություն
    • Տեղափոխում /օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան/
    • Մեքենաների կայանման կետ
    • Պահպանության ծառայություն
    • Զեղչային համակարգ` երեխաների համար

    "Ավիատրանս" ռեստորանը մասնագիտացված է հայկական և եվրոպական խոհանոցներով և հյուրերին առաջարկում է բազմատեսակ ուտեստներ, աղանդեր, հայկական արևահամ գինիներ ու այլ խմիչքներ:

    Ռեստորանը հյուրանոցի երկրորդ հարկում է, բաժանված է ծխողների և չծխողների համար նախատեսված սրահների: Բարը գտնվում է առաջին հարկում:

    Աշխատանքային ժամերը`

    Ռեստորան - ամեն օր` ժ. 12:00 - 24:00
    Բար - 24 ժամ


    Հյուրանոցի հարմարությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին և հյուրերին ապահովվում են առաջնակարգ ծառայություններով:

    "Ավիատրանս" հյուրանոցում դուք ոչ մի խնդիր չեք ունենա: