"ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1995 Դիտումներ - 179 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ ՍՈՒՐԵՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ԴՐՈՅԻ փողոց 13
Հեռախոս
(+374 11) 999991
 
Վեբ Կայք
www
Էլ. փոստ
info@ashtarakkat.info
 
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    Կաթ, չոր կաթ, թան, մածուն, յոգուրտ, թթվասեր, կաթնաշոռ, կարագ, պանիր,
    կեֆիր, պաղպաղակ, կրեմներ, սննդի սառույց, մուրաբաներ, ջեմեր
    Լրացուցիչ տեղեկատվություն


    "ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ" ընկերության պամությունը սկիզբ է առնում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղից, որտեղ 1995թ., ունենալով ընդամենը 15 աշխատակից, սկսեց իր գործունեությունը այսօր արդեն  բոլորի սերն ու վստահությունը ձեռք բերած "Աշտարակ կաթ"-ը:
    Ի սկզբանե ընկերությունը օգտագործում է իր արտադրանքի հիմքում ալպիական մարգագետիններից բերվող անարատ կաթ:
    Ամբողջ աշխարհում ամենաորակյալ կաթը ստացվում է ծովի մակերեսից 2000 մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններում սնվող կովերից:
    Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որն ունի ալպիական գոտի, ինչն, իհարկե, անվիճելի առավելություն է:
    Հայոց աշխարհի ալպիական մարգագետինների հարուստ խոտն ու ծաղկունքը, մաքուր օդն ու կենարար արևը, բյուրեղյա մաքրության սառնորակ ջրերը դարձել են "Աշտարակ կաթ" ընկերության բարձրորակ կաթնամթերքի գրավականը:
    Ընկերությունը կաթը մթերում է Հայաստանի 5 հեռավոր մարզերից, որտեղ հիմնվեցին սեփական մթերման կետերը` զինված անհրաժեշտ լաբորատոր տեխնիկայով:
    Փոխհաշավետ պայմաններով ընկերությունը համագործակցում է 4000 ֆերմերային տնտեսությունների հետ, որոնք ողջ տարի ապահովում են արտադրությանը թարմ, անարատ կաթով:
    Մթերման կենտրոնում նախապես թեստավորված, սառեցված կաթը տեղափոխվում է մայր գործարան հատուկ մասնագիտակցված մեքենաներով, որոնք ապահովում են  հումքի թարմության ու որակի պահպանումը:
    Արտադրական պրոցեսի բոլոր փուլերը խստորեն վերահսկում են որակի հսկման ծառայության կողմից, որը ներառում է նորագույն սարքավորումերով զինված քիմիական, մանրէաբանական և փորձարարական լաբորատորիաների ցանց:
    Թարմ կաթմամթերքի առաքումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով  իրականացվում է մասնագիտացված մեքենաներով, որոնք ապահովում են կաթնամթերքի թարմության և որակի պահպանումը:
    Այսպիսով, "Աշտարակ կաթ" ընկերությունը իր սպառողի համար ստեղծել է աննախադեպ պայմաններ` օգտվել թարմ, անվտանգ, որակյալ, սննդարար կաթից և կաթնաթերքից: Վերջինիս մասին է վկայում ՀՀ կառավարության կողմից ընկերությանը կրկնակի անգամ շնորհված "որակի նշան" ՀՀ պետական մրցանակը:
    "Աշտարակ կաթ" ընկերությունը արտադրում է թարմ, համեղ և առողջարար հատկություններով օժտված կաթ, մածուն, կաթնաշոռ, թթվասեր, պանիր, հալած պանիր, թան, կենդանի յոգուրտներ, քաղցր պանրիկներ, կաթնային շոկոլադե կրեմ, չոր կաթ, ավելի քան 85 տեսակի պաղպաղակներ:
    2004թ.-ից ընկերությունն արտադրում է 23 տեսակի ջեմեր և մուրաբաներ` "Հայաստանի լեգենդներ" ապրանքանիշով, որոնք պատրաստվում են Հայաստանյան հողում, բարերար արևի տակ աճեցված մրգերից և հատապտուղներից:
    Տարեց տարի զարգանալով` ընկերությունը ընդլայնվում է, ներդրումներ կատարում նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռք բերման, կադրերի վերապատրաստման և մենեջմենթի զարգացման մեջ, դրանով իսկ գրավելով նորանոր բարձունքներ: Դրա մասին է վկայում 2002թ. URS-ի կողմից շնորհված որակի կառավարման համակարգի ISO 9001-2000 վկայականը:


    "Աշտարակ կաթ" - առողջ ապրելակերպի երաշխիք: