"ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2003 Դիտումներ - 102 Նորացված է - 26.04.2023

Ղեկավար
ԱՐՏԱԿ ԿԼԻՄԵՆՏԻ ԱՆԱՆՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ փողոց 13
Հեռախոս
(+374 10) 590404
 տեղեկատու
(+374 12) 222222
 
Էլ. փոստ
ashb@ardshinbank.am
 
office@ardshinbank.am
 
office@ashib.am
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:15 - 16:30
Երեքշաբթի 09:15 - 16:30
Չորեքշաբթի 09:15 - 16:30
Հինգշաբթի 09:15 - 16:30
Ուրբաթ 09:15 - 16:30
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
  • ԲԱՆԿԵՐ
  • Առաջարկներ
    ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Հաշիվների սպասարկում
    Վարկերի տրամադրում
    Ավանդների ընդունում
    Փաստաթղթային ակրեդիտիվ
    Երաշխիքներ
    Ինկասո
    Գործառույթներ չեկերով
    Քարտերի տրամադրում և սպասարկում
    Գործառույթներ դրամով
    Գործառույթներ արտարժույթով
    Գործառույթներ արժեթղթերով
    Միջազգային դրամական փոխանցումներ
    Ներբանկային փոխանցումներ
    Անհատական պահատուփեր
    Դիլինգ
    Լրացուցիչ տեղեկատվություն



    ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ` Մենք ուժեղ ենք միասին


     


    Բանկի առաքելությունը  


    Ապահովել առաջատար դիրքեր Հայաստանի ֆինանսական շուկայում բանկի կողմից ընտրված ոլորտներում` մատուցելով բարձրորակ անհատական և համալիր ծառայություններ հաճախորդների բոլոր խմբերին, պահպանելով և ամրապնդելով կայուն և վստահելի գործընկերոջ համբավը:


     


    Բանկի նպատակները  


    1. Պահպանել և ընդլայնել հաճախորդների ձևավորված բազան, ներդնել հիմնարար և արդյունավետ մոտեցումներ հաճախորդների ներգրավման և սպասարկման ուղղությամբ` բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը և ներդնելով "վաճառքի" արդյունավետ համակարգ:


    2. Զարգացնել մանրածախ բիզնեսը` ընդլայնելով սպառողական վարկատեսակների, մասնավոր փոխանցումների, քարտերով տրամադրվող ծառայությունների տեսականին:


    3. Վերականգնել և ամրապնդել իր մրցակցային դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում հետևյալ ցուցանիշներով`


    ակտիվների ծավալ,


    վարկային ակտիվների ծավալ,


    ներգրաված միջոցների ծավալ,


    կապիտալի մեծություն,


    զուտ շահույթի մեծություն:


    4. Ներդնել ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ:


    5. Ներդնել անձնակազմի կառավարման և խրախուսման արդյունավետ համակարգ:


    6. Բարձրացնել Բանկի ակտիվների արդյունավետությունը նրանց կառուցվածքի բարելավման միջոցով:


     


    Պատմություն                


    2003       Գրանցվեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83)


    Ձեռք բերեց "Արդշինբանկ" ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը


    Ձեռք բերեց "Հայագրոբանկ" ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին


    2004       Արժեթղթերի շուկայի մասնակից (ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկի միջև կնքված թիվ 19/200941 և թիվ 19/200942 անժամկետ եռակողմ պայմանագրեր)


    2005       ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայում դիլերի ֆունկցիաներ կատարող (ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված թիվ 19/250555 պայմանագիր)


    "Հայաստանի ֆոնդային բորսա" ինքնակարգավորվող կազմակերպության (այժմ` "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ) մասնակից


    Հայաստանի ֆոնդային բորսայում (այժմ` "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ) կազմակերպվող արտարժույթի բորսայական առևտրի մասնակից


    2007       Կանոնադրական կապիտալի նշանակալից մասնակից դարձավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան


    Իրականացվեց ռիսկերի ապահովագրություն, մասնավորապես`


    ՔՊ` պատասխանատվության ապահովագրություն


    ԴՕ` տնօրենի և ղեկավար անձանց պատասխանատվության ապահովագրություն


    ԲԲ` բանկային ռիսկերի համապարփակ ապահովագրություն


    ԳԱ` գույքի ապահովագրություն


    ՍՍ` էլեկտրոնային և համակարգչային հանցանքների ապահովագրություն


    2008       Դարձավ ՀՀ պետական միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալ


    Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից շնորհվեցին` տեղական արժութային ավանդների չափանիշով` Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, իսկ արտարժութային ավանդների չափանիշով` Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերը: Ֆինանսական կայունությունը (“BFSR”) գնահատվեց “D-”: Բոլոր վարկանիշերի հեռանկարները կայուն են:


    Դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ


    2009       Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից վերանայվեց Բանկի վարկանիշը. տեղական արժութային ավանդների չափանիշով տրվեց Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, իսկ արտարժութային ավանդների չափանիշով` Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերը: Ֆինանսական կայունությունը (“BFSR”) գնահատվել է “D-”: Բոլոր վարկանիշերի հեռանկարները կայուն են:


     



    Անդամակցություն և բաժնետիրություն


    Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, "Արմենիան Քարդ" ՓԲԸ,


    "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ, "Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության" անդամ


    MasterCard/Europay համաշխարհային վճարային համակարգի փոխկապակցված անդամ


    VISA International վճարային համակարգի լիիրավ անդամ


    SWIFT համակարգի, "Արմենիան Քարդ" ՓԲԸ բաժնետեր


     


    Պարգևատրումներ     


    2005 - Citibank New York ուղղված դոլարային վճարումների համար Citigroup-ի կողմից տրված Որակի դիպլոմ


    2005/2006 - Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու կենտրոնական բանկի կողմից տրված ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլերի դիպլոմ


    2009 - MoneyGram դրամական փոխանցումների համակարգի կողմից շնորհված հավաստագիր` որպես Հայաստանում ամենավստահելի բանկ