"ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ " ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 01.06.1988 Դիտումներ - 188 Նորացված է - 01.04.2023

Հեռախոս
(+374 47) 945276
 
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
artsakhtv.info@gmail.com
 
Հասցե
ԱՐՑԱԽ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ),
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ փողոց 23 ա
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 21:00
Երեքշաբթի 09:00 - 21:00
Չորեքշաբթի 09:00 - 21:00
Հինգշաբթի 09:00 - 21:00
Ուրբաթ 09:00 - 21:00
Շաբաթ 09:00 - 21:00
Կիրակի 09:00 - 21:00
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
  • ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լրացուցիչ տեղեկատվություն




    Արցախի հեռուստատեսությունը ստեղծվել է 1988 թվականին:  Անդրանիկ ծրագիրը եթեր է հեռարձակվել հունիսի 1-ին, որն էլ համարվում է Արցախի հեռուստատեսության ծննդյան օրը:  


    Լեռնային Ղարաբաղի ինքնավար  մարզում  հեռուստատեսությունը  ստեղծվել է Խորհրդային Միության ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով: 1988-ին շուրջ վեց տասնամյակի կենսագրություն ունեցող մարզային ռադիոյի  կողքին հեռուստատեսություն ունենալու արցախցիների երազանքն իրականություն դարձավ:
    Արցախի հեռուստատեսության ծնունդը համընկավ արցախահայության ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մեկնարկի հետ:  Նորաստեղծ հեռուստատեսությունը դարձավ Ղարաբաղյան շարժման խոսափողն ու գաղափարախոսը:   Հեռուստատեսության  կայացման  գործընթացը, որին էական նպաստ բերեցին Հայաստանի հեռուստատեսությունն ու Երևանից  Ստեփանակերտ գործուղղված մասնագետները, ընթանում էր  խորհրդային և ադրբեջանական ուժային կառույցների կողմից ստեղծվող խոչընդոտների, մարզում հայտարարված արտակարգ դրության պատճառով մտցված արգելքների և սահմափակումների պայմաններում: Հեռուստահաղորդակի  Շուշիում գտնվելու պատճառով, որն այդ ժամանակ հիմնականում ադրբեջանցիներով էր բնակեցված, հեռուստատեսության աշխատանքը  լիովին կախված էր ադրբեջանցիների քմահաճույքներից և պարբերաբար ընդհատվում էր: Չնայած դժվարություններին և հալածանքներին,  հեռուստատեսությունն այդ փուլում պատվով կատարեց իր առաքելությունը:
    Արցախին պարտադրված պատերազմի տարիներին  հեռուստատեսության աշխատակիցների զգալի մասը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, իսկ մնացածների ուսերին դրվեց ազատագրական պայքարի լուսաբանման և պատերազմական տարեգրության ստեղծման  գործը: Պատերազմում հերոսաբար զոհվել են Արցախի հեռուստատեսության ռեժիսոր Ալեքսանդր Գասպարյանը, օպերատոր Սերգեյ Համբարձումյանը և ինժեներ  Արամ Զաքարյանը:  Օպերատոր Արմեն Սարգսյանը  համարվում է անհայտ կորած: Ազատամարտի տարիներին  նակարահանված անգնահատելի կադրերն ու հաղորդումները, ֆիլմերը  ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, օգնել  մարդկանց ճշմարիտ պատկերացում  կազմել Ղարաբաղյան պատերազմի մասին:
     1992 թ. փետրվարին Շուշիից իրականացված հրթիռահրետանակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքը լիովին ավերվեց: Շուշիի ազատագրումից հետո Արցախի հեռուստատեսության աշխատակիցները հայաստանյան գործընկերների  օգնությամբ կարճ ժամկետում  ձեռնամուխ եղան նոր, ժամանակավոր  հեռուստաստուդիայի ստեղծմանը, որտեղից առաջին անգամ հաղորդումները եթեր տրվեցին 1992թ.հունիսի 23-ին:
    Պատերազմի տարիներին Արցախի հեռուստատեսության աշխատանքը տեղեկատվության ու նաև ոգևորության աղբյուր էր ինչպես թիկունքում գտնվողների, այնպես էլ առաջին գծում մարտնչող ազատամարտիկների համար:
    Հետպատերազմական` ոչ խաղաղություն–ոչ պատերազմ պայմաններում, հեռուստատեսության ուշադրության կենտրոնում էին Արցախի վերականգնման,պաշտպանունակության ամրապնդման խնդիրները: 
    1998թ. հեռուստատեսությունը տեղափոխվեց նոր, հարմարեցված շենք: Հեռուստատեսային նոր ստուդիան ստեղծվեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի  աջակցությամբ:
    2003 թվականին "Հեռուստատեսության և ռադիոյի մասին" օրենքի ընդունմամբ   Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ:
    2008 թվականին Արցախի հեռուստատեսությունը նշեց իր 20-ամյակը` հոբելյանական տարում  ունենալով  լրատվական, քաղաքական, տնտեսական, երիտասարդական, մանկական, մշակութային, մարզական և այլն թեմաներով երեքժամյա ամենօրյա  ծրագրեր: