"ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ"  

Հիմնադրման տարեթիվը` - 1922 Դիտումներ - 100 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՌՈՒԲԵՆ ԿԱՌԼԵՆԻ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ  ՌԵԿՏՈՐ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ պողոտա 17
Հեռախոս
(+374 10) 597001
 ռեկտորատ
(+374 10) 597005
 պրոռեկտոր
(+374 10) 597049
 ընդհանուր բաժին
(+374 10) 597000
 լրատվական վարչություն
Ֆաքս
(+374 10) 597008
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 16:30
Երեքշաբթի 09:00 - 16:30
Չորեքշաբթի 09:00 - 16:30
Հինգշաբթի 09:00 - 16:30
Ուրբաթ 09:00 - 16:30
Շաբաթ 09:00 - 16:30
Էլ. փոստ
info@armspu.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Ֆակուլտետներ`
    Բանասիրական
    Պատմագիտություն և իրավագիտություն
    Հոգեբանություն և սոցիալական մանկավարժություն
    Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթություն
    Մաթեմատիկա և ինֆորմատիկա
    Կենսաբանություն, քիմիա և աշխարհագրություն
    Ֆիզիկատեխնոլոգիական
    Օտար լեզուներ
    Գեղարվեստ
    Կուլտուրա
    Լրացուցիչ տեղեկատվություն

    1922-ի նոյեմբերի 7-ին ստեղծվեց Մանկավարժական ինստիտուտը, որը 1948-ից կրում է մեծ լուսավորիչ ու մանկավարժ Խ. Աբովյանի անունը:

    Իր հիմնադրման առաջին տարում ինստիտուտն ուներ 3 ֆակուլտետ, մի քանի տասնյակ ուսանողներ և դասախոսներ: 1923-ին այն տվել է եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:

    Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն այսօր իր 10 ֆակուլտետներով, 50-ից ավելի ամբիոններով և ուսանողների թվով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է:

    Բակալավրիատի բոլոր 47 մասնագիտությունների գծով առկա ուսուցումն իրականացվում է նաև մագիստրատուրայում:

    Հանրապետությունում իր տեսակի մեջ առաջին հենակետային վարժարանը հիմնադրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում 1994 թվականին:

    Գոյության տարիներին վարժարանը տվել է 1000-ից ավել շրջանավարտ, որոնց մեծ մասը բուհական համակարգի ուսման գերազանցիկներ են:

    Մանկավարժական համալսարանն ունի ինքնակառավարման 2 մարմին`
    - Արհկոմիտե
    - Ուսանողական խորհուրդ

    Համալսարանում ստեղծվել է համակարգչային կենտրոն` ինտերնետային կապով: Վերջին տարիներին համալսարանի տարբեր ֆակուլտետներ համալրվել են համակարգչային, ինչպես նաև լինգաֆոնային լսարաններով: Գիտական գրադարանում բացվել է վիրտուալ ընթերցասրահ:

    Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը սերտ համագործակցություն է հաստատել ԱՊՀ-ի և աշխարհի հայտնի մանկավարժական բուհերի ու նշանավոր գիտական կենտրոնների հետ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո համալսարանի ղեկավարությունը ոչ միայն պահպանեց նախկինում գոյություն ունեցող ու լիովին իրեն արդարացրած կապերը, հատկապես` Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի նշանավոր գիտակրթական կենտրոնների հետ, այլև անկախ Հայաստանի պայմաններում լիարժեք ու գործուն կապեր հաստատեց աշխարհի հայտնի շատ համալսարանների հետ:

    Դրանցից, թերևս, արժե հիշատակել`
    - Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը
    - Բուլղարիայի Վելիկո-Տիրնովոյի համալսարանը
    - Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան մանկավարժական համալսարանը
    - Սիրիայի Համազգային հայագիտական կենտրոնը (Հալեպ)
    - Ամստերդամի պետական համալսարանը
    - Պրահայի Կառլովի համալսարանը (Չեխիա)
    - Գլազգոյի Կալեդոնիա համալսարանը (Շոտլանդիա)
    - Ռուսաստանի Պետական Հումանիտար համալսարանը (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա)
    - Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան Սոֆիայի պետական համալսարանը (Բուլղարիա, Սոֆիա)
    - Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի Բելառուսի պետական համալսարանը (Բելառուսի Հանրապետություն):

    Հանրապետությունում իր տեսակի մեջ առաջին հենակետային վարժարանը հիմնադրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում 1994 թվականին: Գոյության տարիներին վարժարանը տվել է 1000-ից ավել շրջանավարտ:

    Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հրատարակում է "Հայագիտական հանդես" և "Գիտական տեղեկագիր", ունի ամենամսյա պաշտոնաթերթ` "Մանկավարժական համալսարան" և ուսանողական ամսագիր` "Ապագա մանկավարժ":