"ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ" ՓԲԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 71 Նորացված է - 30.08.2023

Ղեկավար
ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ԹԲԻԼԻՍՅԱՆ խճուղի 43
Հեռախոս
(+374 10) 294933
 
(+374 10) 294810
 
(+374 10) 294703
 
(+374 10) 294728
 
Ֆաքս
(+374 10) 294724
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:00
Երեքշաբթի 09:00 - 17:00
Չորեքշաբթի 09:00 - 17:00
Հինգշաբթի 09:00 - 17:00
Ուրբաթ 09:00 - 17:00
Շաբաթ 09:00 - 17:00
Կիրակի 09:00 - 17:00
Էլ. փոստ
info@armrusgasprom.am
 
inbox@armrusgasprom.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
  • ԳԱԶ
  • ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
  • Առաջարկներ
    ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ

    Բնական գազի ներմուծում և մատակարարում, գազիֆիկացում
    Գազամուղների նախագծում և շինարարություն
    Գազամուղ համակարգերի վերակառուցում
    Գազամուղների սարքավորանք և նյութեր
    Էլեկտրաէներգիայի արտադրություն և Էլեկտրամատակարարում
    Խորհրդատվություն գազատար համակարգերի շահագործման վերաբերյալ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ

     

    Հանրապետության գազաֆիկացումն սկսվել է 1958-ին Երևանում ստեղծված "Երհեղուկգազ" գրասենյակի գործունեությամբ: "Գազի արդյունաբերության հետագա զարգացման և ձեռնարկությունների ու քաղաքների գազամատակարարման մասին" ԽՍՀՄ կառավարության ընդունած որոշման հիման վրա 1958-ին բնակլիմայական բարդ պայմաններում սկսվեց Ղազախ-Երեւան /180կմ/ և Ղարադաղ-Աղստաֆա-Թբիլիսի-Երևան 856 կմ երկարությամբ ու 5,0 մլրդ խ/մ/տարի թողունակությամբ մայուղային գազամուղների շինարարությունը: Աշխատանքների հստակ կազմակերպման շնորհիվ շինարարությունը հաջողությամբ ավարտվեց և 1960-ի փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական հրապարակում հանդիսավորությամբ վառվեց բնական գազի առաջին ջահը:
    Հանրապետության գազասպառողների կայուն և անխափան գազամատակարարումն ապահովելու գործում կարևոր դեր ունեցավ գազի ստորգետնյա պահեստավորման կայանի կառուցումը /ԳՍՊԿ/: Պահեստարանի շինարարությունն իրականացնում էր ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության "Սպեցպոդզեմստրոյ" կազմակերպությունը, որը 1968-ին արդյունաբերական շահագործման հանձնեց 3 գազաշարժիչային ճնշակներով ճնշակայան և ստորգետնյա առաջին գազապահեստարանը՝ 380 հազ խ/մ ֆիզիկական ծավալով: Ելնելով հանրապետության հուսալի գազամատակարարման անհրաժեշտությունից և հաշվի առնելով հարավկովկասյան հանրապետությունների արդյունաբերության հեռանկարային զարգացումը՝ 1970-ականներին Հայաստանի գազամատակարարումը սկսեց իրականացվել հարավ-կովկասյան համակարգին միացված տրան-սիրանական մայրուղային գազամուղից, և 1975-ին հանրապետության գազասպառողներին մատակարարվեց 3,08 մլրդ խ/մ իրանական գազ: 1979-ին դադարեց իրանական գազի մուտքը հանրապետություն: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության 1976-ի ապրիլի 26-ի թիվ 535 որոշմամբ ընդարձակվեցին և 1977-ին ավարտվեցին Ղազախի ճնշակային արտադրամասի ընդարձակման աշխատանքները: 1982-ին Գազաֆիկացման գլխավոր վարչությունը վերանվանվեց Գազաֆիկացման պետական կոմիտե, 1989-ին՝ "Հայգազ" արտադրական միավորում: 1991-ին Ադրբեջանը դադարեցրեց Հայաստանի գազամատակարարումը, որի հետևանքով կազմալուծվեցին ձեռնարկությունների աշխատանքները: 1991-1994-ին ցրտաշունչ ձմեռային տարիներին հանրապետության բնակչությունը ստիպված էր շրջադարձ կատարել վառելիքի ավանդական տեսակներին` փայտ, քարածուխ, նավթ, այրվող թափոններ, բնակչության որոշ մասն էլ անցավ հեղուկ գազի օգտագործման: Այս ամենը բերեց գազամուղների և դրանց վրա տեղակայված սարքավորումների երկարատև անգործության, ինչն էլ ավելի արագացրեց ստորգետնյա գազամուղների քայքայումը, արդյունքում հանգեցրեց գազամատակարարման համակարգի զգալի հատվածի կոնսերվացմանը:

    Հանրապետության գազամատակարարումը վերականգնելու նպատակով "Հայգազարդ" ԱՄ Հյուսիսային Կովկասի բնակլիմայական դժվարին պայմաններում Վլադիկավկազի մոտակայքում գործարկեց ճնշակային նոր կայան և Վրաստանի տարածքով անցկացրեց շուրջ 180 կմ գազամուղի նոր գիծ: Սակայն նոր գազամուղի կառուցումից հետո գազի ներմուծման քանակը մնաց խիստ սահմանափակ:

    1992-ին ՀՀ "Հայգազ և նախկինում համամիութենական ենթակայության "Հայգազարդ" ԱՄ-ների միաձուլմամբ ստեղծվում է "Հայգազվառելիք" պետական ձեռնարկությունը /ՊՁ//ղեկ.Ե.Զախարյան/, որը նույն թվականին վերանվանվում է "Հայգազ" հատուկ նշանակության ՊՁ, հետագայում՝ "Հայգազարդ" ՊՁ /ղեկ.՝ Ռ. Ադոնց/: 1994-ին ՊՁ-ն վերափոխվում է պետական կոնցեռնի:

    1993-ին կառուցվեց Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ 61,8 կմ երկարությամբ գազամուղը, 1993-ի վերջին վերսկսվեց ռազմավարական նշանակություն ունեցող առանձին օբյեկտների գազամատակարարումը, իսկ 1995-ին հանրապետություն մտնող գազի քանակի զգալի ավելացման շնորհիվ ծավալուն աշխատանքներ սկսվեցին ազգային տնտեսության կարևորագույն օբյեկտների գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

     

    1997-ին ՀՀ էներգետիկայի նախարարությունը հաստատում է հանրապետության գազամատակարարման վերականգնման ծրագիր, որի համաձայն սկսվում են վերականգնման ծավալուն աշխատանքներ: 1997-ին "Հայգազարդ" պետական կոնցեռնը տրոհվեց "Հայգազարդ", "Հայտրանսգազ " և "Հայգազ" ՊՁ-ների, որոնց ղեկավարներ դարձան Ռ. Ադոնցը, Ե. Զախարյանը և Ռ. Ռուբենյանը:

    Այս ձեռնարկությունների հենքի վրա 1997-ին ռուսաստանյան "Գազպրոմ" ԲԲԸ /45 տոկոս բաժնեմաս /"Իտերա" ընկերության/ 10 տոկոս/ և ՀՀ կառավարության /45 տոկոս/ նախաձեռնությամբ հիմնադրվեց "ՀայՌուսգազարդ" Փակ Բաժնետիրական Ընկերությունը /ղեկավարներ՝ Ռ. Ադոնց, Կ. Կարապետյան/, որն անկախ Հայաստանի ամենախոշոր և հաջողված տնտեսական գործարքներից մեկը համարվեց: