"ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ"  

Հիմնադրման տարեթիվը` - 1935 Դիտումներ - 379 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՌՈՒԲԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ ԲԱԲԱՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ պողոտա 4
Հեռախոս
(+374 10) 520254
 տոմսարկղ
(+374 10) 563243
 
(+374 10) 563252
 
(+374 10) 589994
 
Ֆաքս
(+374 10) 520254
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 19:00
Երեքշաբթի 10:00 - 19:00
Չորեքշաբթի 10:00 - 19:00
Հինգշաբթի 10:00 - 19:00
Ուրբաթ 10:00 - 19:00
Շաբաթ 10:00 - 19:00
Կիրակի 10:00 - 19:00
Էլ. փոստ
info@armpuppet.am
 
armpuppet@yahoo.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԹԱՏՐՈՆՆԵՐ
  • ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
  • ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ
  • Առաջարկներ
    Թատերական և համերգային ներկայացումների կազմակերպում
    Բեմահարթակների տրամադրում վարձակալության հիմունքներով
    Տիկնիկների պատրաստում
    Թատրոն-ստուդիա
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ"

     

    Հարուստ և ուսանելի կենսագրություն ունի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկայն թատրոնը: Եղել են հոգով և կամքով ուժեղ անհատականություններ, մանկական պարզությամբ հեքիաթի ու տիկնիկների աշխարհին հավատացող արվեստագետներ և տիկնիկային արվեստում մեծ վաստակ ունեցող երախտավորներ` մարդիկ, ովքեր իրենց բեղմնավոր գործունեությամբ հարստացրել են ոչ միայն թատրոնի, այլև իրենց կենսագրությունը, մտել տիկնիկային թատրոնի պատմության ոսկե գանձարանը:

    Իր ստեղծման իսկ օրից (1935թ.), Երևանի Հովհ. Թումանյանի անվան (1938թ.) պետական տիկնիկային թատրոնը մասնագիտական ու կազմակերպչական լուրջ գործունեություն է ծավալել, ենթարկվել ու դիմակայել է բազում փորձությունների և դաժանությունների:

     

    Թատրոնը միջազգային բարձր մակարդակի փառատոններում շահել է բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ, բարձր գնահատվել տիկնիկային արվեստի ականավոր գործիչների կողմից:

     

    Այս կարևորագույն գործի առաջին նախաձեռնողը Մոսկվայում թատերական հիմնավոր կրթություն ստացած, տիկնիկայն արվեստի ջատագով Հասմիկ Գյոզալյանն էր: Հայաստանում տիկնիկային թատրոն բացելու նպատակով, նա ավարտում է նաև Ս. Օբրազցովի ղեկավարությամբ գործող տիկնիկային թատրոն-ստուդիան:

     

    Հայ ազգային ՏԹ այս անվանի երախտավորի համառ ջանքերով է, որ առաջինը Գյումրիում, իսկ երեք ամիս անց`  Երևանումատանի հանդիսատեսի թատրոնին կից), 1935-ին ստեղծվում է տիկնիկային թատրոն, որի հիմնադիրների կազմում էին` պատանիների թատրոնի դերասան Սոֆյա Բեջանյանը և մանկավարժ Մարուքե Դուրյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ` Արաքսյա Արաբյանն ու Պողոս Բորոյանը: Այս փոքրաթիվ, տիկնիկային արվեստում դեռևս անփորձ թատերախմբի առաջին պտուղները` "ՉԱՐԱՃՃԻ ՊԵՏԻԿԸ" ԵՎ "ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ" ներկայացումները մեծ հետաքրքրությամբ են դիտում երեխաներն ու մեծահասակները:

    1974թ., Պուշկինի ծննդյան 175-ամյակին նվիրված համառուսաստանյան թատերական ընկերության կազմակերպած համամիութենական փառատոնում "ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԻՐ ԲԱԼԴԻ ԾԱՌԱՆ" ներկայացումն  արժանացել է երկրորդ կարգի վկայագրի:

     

    Բեմադրող ռեժիսոր Լարիսա Մանգասարովան ստեղծագործական ինքնատիպ ճանապարհ անցած ռեժիսոր է: 1979թ.-ին նա հաջողությամբ հանդես եկավ Ե.Չեպովեցկու "ՄԻՑԻԿ ՄԿՆԻԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ" պիեսի բեմադրությամբ: Դրամատիկ և տիկնիկային թատրոնների համադրմամբ ստեղծած "ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿԸ", "ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՐԿԱԾՆԵՐ"-ը ԵՎ "ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ" բեմադրություններում  ռեժիսորը ձգտել է տիկնիկային զանազան արտահայտչամիջոցներով ստեղծել ոչ միայն ուշադրության արժանի ներկայացումներ, այլև նպաստել դերասան տիկնիկավարի վարպետության կատարելագործմանը:

     

    Լարիսա Մանգասարովայի "ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ" ԵՎ "ՓՈՔՐԻԿ ԻԴԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ" ներկայացումները ՏԹ միջազգային փառատոններում արժանացել են բարձր գնահատականների:

     

    Հայ թատերական կյանքում, ՏԹ պատմության մեջ նշանակալից երևույթ էր 1992թ. ՏԹ գործիչների նախաձեռնությամբ տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (ՈՒՆԻՄԱ) հայկական կենտրոնի ստեղծումը (Ե. ՄԱՆԱՐՅԱՆ, Ա. Սաֆարյան` նախագահ, և Ռ. Բաբայան` փոխնախագահ):

     

    Համագործակցելով գործող և նորաստեղծ տիկնիկային թատրոնների` տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, ՈՒՆԻՄԱ ՀԿ աջակցել և գործուն մասնակցություն է ունեցել փառատոնի կազմակերպչական աշխատանքներին, ստեղծագործական զանազան խնդիրների քննարկումներին, կազմակերպել է բազմաթիվ, այդ թվում բարեգործական միջոցառումներ, ձեռնամուխ է եղել մանկական տիկնիկային թատրոնների ստեղծմանը: