"ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ" ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ  

Հիմնադրման տարեթիվը` - 1967 Դիտումներ - 1106 Նորացված է - 19.07.2023

Ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ փողոց 15, 4-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 524341
 
(+374 10) 521350
 
Ֆաքս
(+374 10) 524341
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 17:00
Երեքշաբթի 10:00 - 17:00
Չորեքշաբթի 10:00 - 17:00
Հինգշաբթի 10:00 - 17:00
Ուրբաթ 10:00 - 17:00
Էլ. փոստ
encyclop@sci.am
 
hanragitaran@info.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ-ՏՊԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԳՈՎԱԶԴ ԵՎ ԴԻԶԱՅՆ
  • ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ՊՈԼԻԳՐԱՖԻԱ
  • ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏՊԱՐԱՆՆԵՐ
  • Լրացուցիչ տեղեկատվություն

    ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ


    Հայկական հանրագիտական բառարաններ կազմելու փորձեր են արվել շատ վաղ ժամանակներից: Այդ են վկայում մինչ օրս պահպանված հանրագիտական բնույթ ունեցող միջնադարյան ձեռագիր-պատառիկներն ու առանձին հոդվածները: 1749-ին Կ. Պոլսում հրատարակված Արսեն Դպիր Կոստանդնուպոլսեցու "Գիրք Սահմանաց յոգնադի մի աստուածաբանական, բնական, բարոյական և քաղաքական իրողութեանց գիտութիւնք" հանրագիտական բառարանը ևս դրանցից է:


    XIX-XX դդ. հանրագիտական հրատարակություններից են` Մկրտիչ Ավգերյանի "Լիակատար վարք և վկայաբանութւն Սրբոց"-ը (12 հատոր, 1810-15), Մատթեոս Մաղաք-Թեոփիլյանցի "Կենսագրութիւն երեւելի արանց"-ը (2 հատոր, 1839), Մինաս Բժշկյանի "Համառօտ նկարագիր վարուց երեւելի արանց"-ը (1850), Նշան Ճիվանյանի "Առձեռն բառարան պատմական, աշխարհագրական և դիցաբանական յատուկ անուանց, հաւելեալ հայկական յատուկ անուանք"-ը (1879), Սուքիաս Էփրիկյանի "Բնաշխարհիկ բառարան"-ը (2 հատոր, 1902-07), Հայկ Տեր-Աստվածատրյանի "Բառարան հայ կենսագրությանց"-ը (1904), Համբարձում Առաքելյանի "Հանրագիտական բառարան"-ը (1915), Մկրտիչ Պոտուրյանի "Հայ հանրագիտակ"-ը (1938) և այլն: Հանրագիտական բնույթի կարևոր տեղեկություններ են պարունակում հայերեն տարեգրքերը, մասնավորապես, Թեոդիկի "Ամենուն տարեցույց"-ը: Մասնագիտական հանրագիտական բառարանի արժեք ունի նաև Հրաչյա Աճառյանի "Հայոց անձնանուններ" բառարանը (5 հատոր, 1946-52):


    1932-36-ին ՀԽՍՀ - ում հայերեն հանրագիտարան ստեղծելու փորձ է արվել: Լույս է տեսել "Հայկական խորհրդային հանրագիտարան"-ի առաջին հատորի առաջին պրակը (հատվածը) միայն: Դրա հետագա աշխատանքներն արգելվել են:


    1960-ականներին արդեն հայ ընթերցողն ուզում էր ունենալ ընդհանուր սկզբունքով կազմված գիտելիքների համապարփակ ժողովածու` Հայկական հանրագիտարան: Եվ ահա, 1974-87-ին հայ ընթերցողի սեղանին դրվեցին "Հայկական սովետական հանրագիտարան"-ի 12 հիմնական և մեկ լրացուցիչ հատորները: Հանրագիտարանի պատրաստումն իրականացրել է ՀԽՍՀ ՀՀ Գիտությունների Ակադեմիան, իսկ հրատարակությունը` Մամուլի պետական կոմիտեն: Հոդվածների կազմմանն ու մասնագիտական քննարկմանն անմիջականորեն մասնակցել են ակադեմիայի իտահետազոտական ինստիտուտներն ու բուհական համակարգի գիտնականները:


    "Հայկական սովետական հանրագիտարան"-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր Վիկտոր Համբարձումյանը: Սկսած 1975-ից, գլխավոր խմբագիրներ են եղել Աբել Սիմոնյանը, Մակիչ Արզումանյանը, Կոնստանտին Խուդավերդյանը և Հովհաննես Այվազյանը (առ այսօր):


    Հանրագիտարանի գլխավոր խմբագրության հիմնադիր անդամներ են եղել` Աբել Սիմոնյանը (գլխ. խմբ. առաջին տեղակալ), Գագիկ Դավթյանը (գլխ. խմբ. տեղակալ), Հրանտ Ադոնցը, Ծատուր Աղայանը, Անդրանիկ Բաղդասարյանը, Սպարտակ Բաղդասարյանը, Հրանտ  Բատիկյանը, Հրաչյա Բունիաթյանը, Սուրեն Երեմյանը, Ռուբեն Զորյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Լևոն Խաչիկյանը, Սահակ Կարապետյանը, Ջոն Կիրակոսյանը, Հակոբ Հակոբյանը (պատասխանատու քարտուղար), Նագուշ Հարությունյանը, Արարատ Ղարիբյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Վաչե Նալբանդյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Լարիսա Ստեփանյանը: Բոլոր հատորների հրատարակման ընթացքում գործել է հանրագիտարանի խմբագրական խորհուրդը, որի անդամները եղել են գիտության տարբեր բնագավառների խոշոր և ճանաչված գիտնականներ: Բուն խմբագրությունում գործել են նաև հանրագիտարանի գիտաճյուղային խմբագրությունները: 


    Հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը (հետագայում` հրատարակչություն) 1974-2009-ին հրատարակել է "Հայաստանի բնաշխարհ", "Դպրոցական Մեծ հանրագիտարան" (5 հատոր, լույս է տեսել 2 հատորը), "Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994. հանրագիտարան", "Տնային տնտեսության հանրագիտարան", "Հայ Սփյուռք. հանրագիտարան", "Քրիստոնյա Հայաստան. հանրագիտարան", "Հայկական համառոտ հանրագիտարան" (4 հատոր), "Հայկական հարց. հանրագիտարան" (հայերեն, ռուսերեն), "Հանրամատչելի բժշկական հանրագիտարան", "Ոսկեփորիկ" (3 հատոր), "Ով ով է. Հայեր" (2 հատոր, կենսագրական-վերծուծական) և այլ հանրագիտարաններ: 


    Նկատի ունենալով, որ ՀԱՅԱԴԱՐԱՆԸ հանրագիտարանային տեղեկատվություն պարունակող գրականություն է, 2009-ից սկսվել է համագործակցությունը "Հայկական հանրագիտարան" հրատարակչության և ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Նախագծի միջև: