"ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ"  

Հիմնադրման տարեթիվը` - 2002 Դիտումներ - 108 Նորացված է - 25.05.2023

Ղեկավար
ՄԱՐՏԻՆ ԳՐԻԳՈՐԻԻ ՍԱՐԳՍՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՅԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հեռախոս
(+374 60) 484902
 
(+374 10) 560184
 
Ֆաքս
(+374 10) 587871
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԽԱՆՋՅԱՆ փողոց 11
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:30 - 18:00
Երեքշաբթի 09:30 - 18:00
Չորեքշաբթի 09:30 - 18:00
Հինգշաբթի 09:30 - 18:00
Ուրբաթ 09:30 - 18:00
Էլ. փոստ
info@armcci.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ, ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱԱՊ)
  • Առաջարկներ
    ԲԻԶՆԵՍ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Իրավաբանական խորհրդատվություն
    Խորհրդատվություն Հայաստանում միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցելու հարցերի շուրջ և միջնորդություն միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցելու գործում
    Խորհրդատվություն արտաքին տնտեսական հարցերի շուրջ, գործարարության և մենեջմենթի, շուկայաբանության վերաբերյալ
    Ապրանքների ծագման սերտիֆիկացում
    Պայմանագրերի, գնացուցակների վավերացում
    Տեղեկատվական նյութերի հրատարակում
    Օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի ձեռնարկությունների հուսալիության մասին վկայականների, ֆորսմաժորային հանգամանքների հաստատման մասին վկայականների տրամադրում
    Առևտրաարդյունաբերական ցուցահանդեսների կազմակերպում`
    Օգնություն գործնական կապերի հաստատման հարցում Հայաստանում և արտասահմանում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

    XIX դարում արդյունաբերության և առևտրի բուռն աճի պայմաններում գործարարների առջև ծառացան խնդիրներ` միավորելու իրենց ջանքերն ու ստեղծելու ինքնակառավարման կամավոր կառույցներ, որոնք կնպաստեին գործարարության ընդհանրական շահերի պաշտպանմանը: Զարգացման որոշակի փուլերում` XIX դարի սկզբներին, Եվրոպայում (Ֆրանսիայում, Գերմանիայում, ավելի ուշ նաև Ռուսաստանում) սկսեցին ձևավորվել առևտրաարդյունաբերական պալատների նախատիպերը, որոնք նպատակ ունեին պաշտպանելու առևտրով և ապա արտադրությամբ զբաղվող ընկերությունների շահերը: Նախկին ԽՍՀՄ "Համամիութենական առևտրաարդյունաբերական պալատը" ստեղծվել է 1932-ին, որպես հասարակական կազմակերպություն, որի նպատակն էր օժանդակել արտաքին առևտրի, միջազգային տնտեսական կապերի, գիտության և տեխնիկայի զարգացմանը: Այն 1972-ին վերակազմավորվել է ԽՍՀՄ առևտրաարդյունաբերական պալատի, որն ստացել է միութենա-հանրապետական կառույցի կարգավիճակ: Հայաստանում առևտրի պալատը սկսել է գործել 1960-ին: Նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատներն ունեին սահմանափակ իրավունքներ և Պալատներին բնորոշ հիմնական գործառույթները կատարվում էին համամիութենական առևտրաարդյունաբերական պալատի միջոցով:

    Անկախ Հայաստանի կազմավորումից հետո Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության ոլորտն ու իրավունքներն ընդարձակվեցին և այն ստացավ արտահանումներին օժանդակելու, գործարարությամբ զբաղվող կազմակերպություններին սատարելու լիազորություններ:

    2001-ի հոկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց "Առևտրաարդյունաբերական պալատների մասին" ՀՀ օրենքը, որով Հայաստանում առաջին անգամ սահմանվեց կազմակերպական-իրավական նոր ձև` առևտրաարդյունաբերական պալատ, որով և հստակ կանոնակարգվեց Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատների համակարգի (Պալատներ), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ՀՀ ԱԱՊ) և մարզային առևտրաարդյունաբերական պալատների (մարզային պալատներ) գործունեությունը: Նշված օրենքով Պալատների խնդիրների և նպատակների ցանկում ամրագրվեցին տնտեսական գործունեության իրականացման հարցերում գործարարների շահերի պաշտպանության, պետական կառավարման մարմինների և նրանց փոխհարաբերությունների փոխադարձ գործողությունների համակարգման, գործարարության ոլորտների համար անհրաժեշտ կադրերի պատրաստման և վերապատրաստման, գործարարների, ինչպես նաև նրանց ու այլ կազմակերպությունների միջև ծագած վիճելի խնդիրների կարգավորման և այլ հարցեր:

    Օրենքը բացառիկ իրավունքներ է տալիս ՀՀ ԱԱՊ-ին գործարարությանն առնչվող բազմաթիվ հարցերի լուծման գործում, որոնցից են անհաղթահարելի ուժի հանգամանքների (ֆորս-մաժոր) վկայությունը, առևտրային կազմակերպությունների հուսալիության մասին տեղեկատվության ներկայացումը: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԱԱՊ-ին տրվել են որոշ արտոնություններ Հայաստանում ցուցահանդեսների կազմակերպման գործում, մասնավորապես Պալատի կողմից Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների համար ներմուծվող ապրանքների որոշակի խմբաքանակներ ազատվում են մաքսային վճարներից:

    2002-ի ապրիլին կայացավ ՀՀ ԱԱՊ-ի առաջին (հիմնադիր), իսկ 2005-ի մայիսին` երկրորդ համագումարը: Վերջինս հիմնավորված արժևորեց ՀՀ ԱԱՊ-ի անցած ժամանակաշրջանի գործունեությունը և խնդիրներ դրվեցին հետագա աշխատանքների, գործարարությանն առնչվող հարցերի, միջազգային համագործակցության և այլ ուղղությունների կատարելագործման համար:

    2005-ի հունիսին ընդունվեց "Առևտրաարդյունաբերական պալատների մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքը, որով պալատներին տրվեցին մի շարք լրացուցիչ լիազորություններ: Մասնավորապես, ՀՀ ԱԱՊ-ի և մարզային պալատների նախագահների, ինչպես նաև նախագահության անդամների լիազորությունների ժամկետը սահմանվեց հինգ տարի, նախկինում գործող երեք տարվա փոխարեն: ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը իրավունք ստացավ անվստահություն հայտնելու մարզային պալատի նախագահին` նրա կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում:

    2006-ի առաջին կիսամյակում անցկացվեցին մարզային պալատների և ՀՀ ԱԱՊ-ի արտահերթ համագումարներ, որտեղ "Առևտրաարդյունաբերական պալատների մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի դրույթներից ելնելով` հաստատվեցին նոր խմբագրությամբ կանոնադրություններ:
    ՀՀ ԱԱՊ-ի կայացած բոլոր համագումարներում հիմնադիր` (2002թ.), հերթական` (2005թ.) և արտահերթ` (2006թ.) ՀՀ ԱԱՊ-ի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը: