"ԱՐԵԳԱ" ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ("ԳԱՄՄԱ" ՍՊԸ)  

Հիմնադրման տարեթիվը` - 1995 Դիտումներ - 117 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ՎԱՐԴԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՄԱՐԴՈՒՄՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
ՀԱԿՈԲ ՎԱՂԻՆԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆ  "ԳԱՄՄԱ" ՍՊԸ ՏՆՕՐԵՆ
Հեռախոս
(+374 10) 634834
 
(+374 10) 646236
 
(+374 10) 633545
 
Ֆաքս
(+374 10) 646235
 
(+374 10) 646236
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ,
գյուղ ՋՐՎԵԺ,
13-րդ փողոց 5
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
arega@arminco.com
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԹԻԹԵՂՅԱ ԻՐԵՐ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՈՉ ՈԳԵԼԻՑ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Առաջարկներ
    ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԹԻԹԵՂՅԱ ՏԱՐԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Պահածոյացրած տավարի միս, տոմատի մածուկ, կեղևահանված լոլիկ` սեփական հյութում
    Բնական հյութեր, մրգախյուսեր
    Պահածոյի թիթեղյա տարաներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԳԱՄՄԱ" ՍՊԸ հիմնադրվել է 1995թ.-ին Հայաստանի Հանապետությունում և զբաղվում է մետաղյա սննդային տարաների և պահածոների արտադրությամբ` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող սեփական նորակառույց գործարանում: Անմիջապես ընկերության հիմնումից հետո բաժնետերերը կատարել են խոշոր ներդրումներ` ժամանակակից արևմտյան տեխնոլոգիաներ, ենթակառուցվածք և սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ` սննդամթերքի պահածոյացման համար օգտագործվող թիթեղյա տարայի արտադրության նպատակով: "Գամմա" ՍՊԸ  մետաղյա տարաների արտադրությունն իրականացնում է գերմանական  “Blema Kircheis” և շվեյցարական  ”Soudronic”  լրիվ ավտոմատ հոսքագծերի միջոցով: Ընկերությունը հանդիսանում է մետաղյա տարաներ արտադրող միակ ընկերությունը Հայաստանում, ապահովում է ներքին շուկայի ամբողջ պահանջարկը, ինչպես նաև արտահանում է տարաներ տարածաշրջանի այլ երկրներ: Արդյունքում, կարճ ժամանակում ընկերությունն առաջատար դիրքեր գրավեց սննդամթերքի փաթեթավորման շուկայում` ձեռք բերելով բազմաթիվ պատվիրատուներ Հայաստանում մրգերի, բանջարեղենի, ձկնեղենի ու մսամթերքի մշակման զբաղվող խոշոր ընկերություններից:


     Տարեցտարի ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և արտադրական հզորություններ և ընդարձակելով տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող մետաղյա տարաների արտադրության ծավալները "Գամմա" ՍՊԸ 2001թ.-ից հիմնել է պահածոների գործարան և սկսել է արտադրել պահածոների "ԱՐԵԳԱ" ապրանքանիշով: Այս ապրանքանիշով արտադրվում է տոմատի մածուկի լայն տեսականի, կեղևահանված լոլիկներ սեփական հյութում, մրգահյութեր, մրգայութեր, մրգային պյուրեներ արտադրանքի ավելի քան 90% -ն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան և Սաուդյան Արաբիա: Դրանք մրցունակ են  բոլոր շուկաներում` բարձր որակի, թիթեղյա տարաների սեփական արտադրությամբ պայմանավորված ցածր գնի և Արարատյան դաշտավայրի բարձր համային հատկանիշներ ունեցող պտուղների շնորհիվ: Ընկերությունը, պատվերների դեպքում, հնարավորություն ունի նաև արտադրելու այլ պահածոներ և մրգային պյուրեներ: "Արեգա" ապրանքանիշով պահածոների արտադրությունը ևս իրականացվում է ավտոմատ հոսքագծերի վրա: Արտադրության ընթացքը մշտապես վերահսկվում է կազմակերպության որակի տեխնիկական վերահսկման բաժնի և նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիայի կողմից: Համապատասխան աշխատակիցները հետևում են մթերվող բնական հումքի որակին, ընտրվում են առողջ և թարմ պտուղներ: Պահածոները պատրաստվում են առանց համային և գունային հավելանյութերի և նրանցում պաշպանված և պտուղների համային հատկանիշները:"Արեգա" պահածոների գործարան ապրանքանիշով պահածոները համապատասխանում են ՀՍՏ և ՌՍՏ ստանդարտների պահանջներին: