"ԱՌԱՎՈՏ" ՕՐԱԹԵՐԹ  

Հիմնադրման տարեթիվը` - 1994 Դիտումներ - 580 Նորացված է - 22.02.2024

Ղեկավար
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ պողոտա 2 (15-րդ հարկ)
Հեռախոս
(+374 60) 274801
 գովազդային բաժին
(+374 60) 274802
 տնօրեն
(+374 60) 274803
 գլխավոր խմբագրի ընդունարան
(+374 60) 274804
 խմբագիր
(+374 60) 274805
 սոցիալ-տնտեսական լուրերի բաժին
(+374 60) 274806
 կայքի խմբագիր
(+374 60) 274807
 կրթական-մշակութային լուրերի բաժին
Ֆաքս
(+374 60) 274802
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
news@aravot.am
 
aravotoratert@gmail.com
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
  • ԹԵՐԹԵՐ, ԱՄՍԱԳՐԵՐ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Գովազդի զետեղում թերթում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    Երբեմն պետք է հիշեցնել ընթերցողներին, թե ինչ սկզբունքներով է "Առավոտ" օրաթերթն աշխատում: Ուստի ներկայացնում ենք այն մասնագիտական և էթիկական կանոնները, որոնց կամավոր կերպով հետևում են մեր թերթի լրագրողները.

    1. "Առավոտի" լրագրողները խստորեն սահմանազատում են լրատվությունը մեկնաբանություններից. լուրի և ռեպորտաժի մեջ չեն ներդնում սեփական դատողություններն ու էմոցիաները:

    2. "Առավոտի" լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: Այն անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, հնարավորություն ունի "Առավոտի" նույն նյութում կամ հաջորդ օրերին տպագրվելիք նյութերում պարզաբանում կամ պատասխան տալ:

    3. "Առավոտի" լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:

    4. "Առավոտը" չի արտահայտում որևէ քաղաքական խմբի տեսակետը: "Առավոտը" բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջև՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք: "Առավոտի" լրագրողներն ու խմբագիրը աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ նույն խնդրով ընդդիմախոսի տեսակետով:

    5. Առաջին էջում տպագրված մեկնաբանությունը նրա հեղինակի անձնական կարծիքն է, չի արտահայտում խմբագրության տեսակետը և որևէ ձևով չի ազդում մնացած նյութերի ուղղվածության վրա:

    6. "Առավոտի" լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջև «հարաբերություններ պարզելուն, թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը:

    7. "Առավոտի" լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակել իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակել մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը:

    8. "Առավոտի" լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների և կոռուպցիոն երևույթների հետ: