"ԱՆՏ ՌԻԵԼԹԻ"  

Հիմնադրման տարեթիվը` - 2006 Դիտումներ - 123 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱԲՐԱՀԱՄ ՈՍԿԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ պողոտա 49 շենք, 4-րդ հարկ
Հեռախոս
(+374 10) 558152
 
(+374 77) 522546
 
(+374 96) 522540
 
Ֆաքս
(+374 10) 522540
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Էլ. փոստ
ant-realty@mail.ru
 
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ
  • ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    Անշարժ գույքի առք, վաճառք, գնահատում, վարձակալություն
    Փաստաթղթերի ձևակերպում, խորհրդատվություն
    Բնակարանների հարդարում
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր գործունեությունը 2007թ.ի փետրվար ամսին և գործում է , որպես Սահմանափակ Պատասխանատվության Ընկերություն:

    Ընկերությունը ակտիվ գործունեություն է իրականացնում անշարժ գույքի առք ու վաճառքի , ինչպես նաև վարձակալության ոլորտում: Մեր միջնորդությամբ հաճախորդը կարող է գնել կամ վաճառել ցանկացած տեսակի անշարժ գույք Հայաստանի Հանրապետության ցանկացած շրջանում:

    Առք ու վաճառքի ինչպես նաև վարձակալության հայտերը ընդունվում են ինչպես հաճախորդի ներկայությամբ, այնպես էլ հեռախոսազանգի միջոցով: Հայտերի ընդունման ժամանակ հաճախորդից պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը.
    • անհրաժեշտ է նշել թե ՀՀ տարածքում կոնկրետ որ± շրջանում է ցանկանում ձեռք բերել կամ վաճառել անշարժ գույքը,
    • թվարկել նախընտրելի փողոցների անունները,
    • շենքի տեսակը (քարե, պանելային, երկաթ-բետոնե մոնոլիտ),
    • շենքի հարկայնությունը և կոնկրետ որ հարկում է գտնվում բնակարանը,
    • տվյալ գույքի ընդհանուր քառակուսի մակերեսը, սենյակների քանակը, և այն թե ինչ վիճակում է գտնվում տվյալ անշարժ գույքը և այլն:

    Ընկերությունը ծավալուն գործունեություն է իրականացնում նաև անշարժ գույքի, ավտոմեքենաների, հիմնական միջոցների և ապրանքանյութական պաշարների գնահատման, ձեռնարկատիրական գործունեության շուկայական գնահատման ոլորտում:

    Աշխատանքները իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:

    Կարճ ժամանակահատվածում արդեն իրականացրել ենք անշարժ գույքի և ավտոմեքենաների երեք հազար և ավելի գնահատման աշխատանքներ, այդ թվում նաև գործարանների, հասարակական և առևտրային տարածքների: Ընկերության կողմից կազմված շուկայական գնահատման հաշվետվությունը լիովին համապատասխանում է 2005թ. նոյեմբեր ամսին ընդունված “Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին” ՀՀ օրենքի պահանջներին: Գնահատման հաշվետվությունը համալրված է մի շարք տվյալներով և տեղեկություններով, որոնք թույլ են տալիս գնահատման գործընթացում օգտաործվող տեղեկատվությունը դարձնել առավել մատչելի:

    Ավտոմեքենաների շուկայական գնահատման ժամանակ հաշվի են առնվում գույքի տեխնիկական վիճակը, արտադրման տարեթիվը, հիմնական հանգույցների ֆիզիկական մաշվածության աստիճանը, բարոյական մաշվածությունը և այլ կարևոր գործոններ:

    Գնահատման գործընթացը կատարվում է հետևյալ փուլերով.
    • հաճախորդի հետ պայմանագրի կնքում` մատուցվող ծառայությունների վերաբերյալ,
    • անշարժ գույքի (ավտոմեքենայի, տեխնիկական միջոցների) տեղազննում, նկարահանում,
    • տվյալների հավաքագրում և մշակում,
    • հաշվետվության կազմում:

    Գնահատման համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
    • անշարժ գույքի սեփականության վկայականը (ավտոմեքենայի կամ տեխնիկական միջոցի տեխ. անձնագիրը),
    • հաճախորդի անձնագիրը:

    Ընկերությունն իրականացնում է նաև վթարի հետևանքով վնասված ավտոմեքենաների գնահատում` համագործակցելով այնպիսի ապահովագրական ընկերությունների հետ , ինչպիսիք են` “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն, “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ-ն, “Ռասկո” ՍՊԸ-ն և “Գրիար-Ինշուրանս” ԱՓԲԸ-ն:

    Գնահատումն իրականացնելու համար օգտագործվում է տեղեկություններ` ստացված անմիջական արտադրողներից, ներկրողներից, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներից :

    Ընկերության գործունեության հիմնական սկզբունքն է` փոխշահավետությունն ու փոխվստահությունը: