"ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 2005 Դիտումներ - 337 Նորացված է - 02.09.2023

Ղեկավար
ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ,
ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ փողոց 4
Հեռախոս
(+374 10) 728799
 ադմինիստրացիա
(+374 10) 727799
 վաճառքի բաժին
(+374 91) 727799
 
Ֆաքս
(+374 10) 728799
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 10:00 - 16:00
Էլ. փոստ
info@foodservice.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՑԱՄԹԵՐՔԻ, ՄԱԿԱՐՈՆԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ, ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
  • Առաջարկներ
    ՀԱՑԻ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՄՔԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՀՈՒՄՔԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

    Սննդային հավելուկներ, սննդային արտադրահումքեր, հրուշակային արտադրահումքեր, օշարակներ, սոուսներ, խոհանոցային խառնուրդներ, մածուկներ, սարքավորումներ, պարագաներ, բալզամներ, քացախներ, սերուցքային սնունդ, թոփինգներ (նախատեսված սրճարանների, բարերի և ռեստորանների համար)
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ" ընկերությունը, հանդիսանալով եվրոպական մի շարք առաջատար արտադրողների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, հանրային սննդի ոլորտում գործող ձեռնարկություններին առաջարկում է պրեմիում դասի հումքի և մասնագիտական ապրանքների լայն տեսականի:

    Հացաբուլկեղենի արտադրության համար ընկերությունն առաջարկում է Եվրոպայի խոշորագույն արտադրող` գերմանական IREKS կոնցեռնի նյութերը: Տեսականին ներառում է ինչպես ունիվերսալ, այնպես էլ հատուկ նշանակության հացաթխման բարձրարդյունավետ բարելավիչներ, թթխմորներ, ածիկային նյութեր: Հատուկ սննդային հավելումները հնարավորություն կտան արտադրողին տարվա տաք եղանակին արդյունավետ պայքարել բորբոսի, կծվահամի և կարտոֆիլային հիվանդությունների դեմ: Իսկ հացաթխման խառնուրդները թույլ կտան ստանալ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բարձր սննդային արժեք ունեցող հացի տեսակներ:

    Հրուշակեղենի արտադրության համար ընկերությունն առաջարկում է իտալական Master Martini ապրանքանիշի բարձրորակ մարգարիններ կրեմի և շերտավոր խմորի համար, ինչպես նաև սերուցք, շոկոլադե գլազուրներ և դեկորներ: Martin Braun գերմանական ընկերության արտադրության սերուցքի ստաբիլիզատորները, ժելեացնող նյութերը, համաբուրահաղորդիչները, լցոնման համար պատրաստի միջուկները, մուսերը, դեսերտները, բիսկվիտե կիսաֆաբրիկատները կոչված են դյուրինացնելու հրուշակագործի աշխատանքը և անփոխարինելի են բարձրակարգ արտադրանք ստանալու համար: Տեսականին ներառում է նաև մարցիպաններ, մածուկներ, դեկորներ, ինչպես նաև գործիքներ և սարքավորումներ:

    Բարերին, ռեստորաններին և սրճարաններին "Ալֆա Ֆուդ Սերվիսն" առաջարկում է ֆրանսիական Monin օշարակներ, սոուսներ և մրգային թեյեր, ինչպես նաև թոփինգներ, տաք շոկոլադ, հարած սերուցք սպրեյներ: Շեֆ խոհարարներին կհետաքրքրեն սովորականից մի քանի անգամ երկար աշխատող պրոֆեսիոնալ ֆրիտյուրային յուղերը, բուսական սերուցքը` սոուսների և ապուրների պատրաստման համար, բալզամիկ քացախները:

    Ընկերությունն իրականացնում է ապրանքների առաքում և խորհրդատվություն նյութերի օգտագործման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում ընկերության տեխնոլոգը կայցելի ձեր արտադրամասը: