"ԱԼՖԱ-ՖԱՐՄ" ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ  

Հիմնադրման տարեթիվը` - 1996 Դիտումներ - 98 Նորացված է - 02.09.2023

Ղեկավար
ՄԻՔԱՅԵԼ ՎԱՀԱՆԻ ՄԱՑԱԿՅԱՆ  ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ,
ՇԻՐԱԿԻ փողոց 1/68
Հեռախոս
(+374 60) 700500
 շուրջօրյա
Ֆաքս
(+374 10) 465095
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի 09:00 - 18:00
Չորեքշաբթի 09:00 - 18:00
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ 09:00 - 18:00
Շաբաթ 09:00 - 16:00
Էլ. փոստ
alfapharm@alfapharm.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ԴԵՂԱՏՆԵՐ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԴԵՂԵՐԻ (ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ/ԴԵՂՈՐԱՅՔԻ) ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  • ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ
  • ԱՌԵՎՏՈՒՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ (ՊԱՐԱԳԱՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
  • Առաջարկներ
    ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԽՆԱՄՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԿՈՍՄԵՏԻԿԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ՎԱՃԱՌՔ
    Լրացուցիչ տեղեկատվություն
    "ԱԼՖԱ-ՖԱՐՄ" դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 20 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

    Ընկերության հիմնադիրներ են հանդիսանում հայաստանի դեղագործական ոլորտում բազմամյա փորձ ունեցող անձիք, որոնց մասնագիտական և կազմակերպչական ունակությունների շնորհիվ ընկերությունը բարձրորակ ծառայություններ է մատուցում հանրությանը, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում, որպես ընկերության բաժնետեր են հանդիսացել "Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը" (EBRD) և դեղագործական ոլորտի այլ խոշոր եվրոպական ներդրողներ:

    Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 100 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: 

    Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` Les Laboratories Servier, Sanofi-Aventis, Abbott, Berlin-Chemie AG, Novartis Consumer, Bayer Consumer, Hoffman-La Roche, Nycomed Austria, Pfizer և այլն:

    Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը զբաղեցնում է 3600 ք/մ տարածք և սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին: Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 1000 դեղատներ և բուժհաստատություններ:

    "ԱԼՖԱ-ՖԱՐՄ" դեղատների ցանցը բաղկացած է 170-ից ավել դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Գավառ, Աբովյան, Հրազդան, Բյուրեղավան, Չարենցավան, Աշտարակ, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում: