"ԱԻ ԼԵՈՆԻ" ԻՏԱԼԱԿԱՆ ԲԱՐ-ՌԵՍՏՈՐԱՆ  

Հիմնադրման տարեթիվը` - 1997 Դիտումներ - 122 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ,
ԹՈՒՄԱՆՅԱՆ փողոց 40
Հեռախոս
(+374 10) 538331
 
(+374 99) 435803
 
Վեբ Էջ
www
Էլ. փոստ
aileoni@web.am
 
info@aileoni.am
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 23:00
Երեքշաբթի 10:00 - 23:00
Չորեքշաբթի 10:00 - 23:00
Հինգշաբթի 10:00 - 23:00
Ուրբաթ 10:00 - 23:00
Շաբաթ 10:00 - 23:00
Կիրակի 10:00 - 23:00
Սոցիալական ցանցեր և Բլոգներ
Գործունեության ոլորտ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ԲԱՐ
  • ՌԵՍՏՈՐԱՆ
  • Առաջարկներ
    Բանկետների, բիզնես-լանչերի, ընտանեկան հանդիսությունների, ֆուրշետների կազմակերպում
    Սրճարան (ամառային)
    Լրացուցիչ տեղեկատվություն



    Իտալիայի հայտնի ռեստորանների ավանդության համաձայն` Աի Լեոնիի իտալական խոհանոցի իրական բույրը , տեսքը և բազմազանությունը ամեն օր նոր շունչ են ստանում:

    Մեր իտալացի գլխավոր խոհարարը մեծ կիրք է ներդնում իտալական ուտեստները պատրաստելու ժամանակ` օգտագործելով սեզոնային լավագույն բաղադրատարրերը: Մեր մենյուի հիմքում ընկած են իտալական բաղադրատոմսերը, որոնք զուգակցվում են պատրաստման ավանդական եղանակներով: Կարիք չկա, որպեսզի մեր այցելուները ձեռքով պատրաստված պաստան, իտալական պանրի տեսականիները, թարմ մսի տապական, ավանդական թխվածքը, էսպրեսսոն, կապպուչինոն, իտալական պաղպաղակը վայելելու համար Իտալիա գնան: Իտալական գինիների լայն տեսականին ձեր ընթրիքը անկասկած կդարձնի ավելի հաճելի:

    Ռեստորանի պատերը զարդարված են Վենետիկյան գեղեցիկ դիմակներով և Իտալիային բնորոշ զանազան զարդաքանդակներով: Բարը շատ հարմարավետ է և հյուրընկալ: Այցելեք մեզ ըմպելու կապպուչինո և էսպրեսսո, որի մեկ գավաթը կթարմացնի և նոր լիցքեր կհաղորդի և դուք ձեզ կզգաք Հին Հռոմի փոքրիկ սրճարաններից մեկում:

    ԱԻ ԼԻՈՆԻ բարձրակարգ ռեստորանում դուք ամենուր կզգաք ճաշակի և ներդաշնակության գերակայությունը: Ուտեստները և թխվածքները պարուրված են վաղորդայն թարմությամբ, իսկ իտալական գինիների տեսականին իր ուրույն տեղն ունի մեր ցանկում:

    Այցելեք մեզ և դուք ինքներդ կհամոզվեք` ճաշակելով իտալական մսի տապական , ծովային ռիզոտտոն, տավարի կոտլետ, որը համարվում է հիմնական ճաշատեսակ և աղանդեր` ըստ ձեր ճաշակի:

    Եկեք և համտեսեք վերոնիշյալ ուտեստները` համակցելով իտալական սուրճով և դրախտային տիրամիսուով:
    Մենք աշխատում ենք ձեզ համար ամեն օր, ժամը 10:00 -ից մինչև կեսգիշեր: