"ԱԷՐՈՍՏԱՐ" ՍՊԸ  

Հիմնադրման տարեթիվը` - 22.08.1996 Դիտումներ - 114 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԱՐԱՄ ԼՈՐԻՑԻ ՎԱՆՑՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ,
ԱՆԴՐԱՆԻԿԻ փողոց 71/55
Հեռախոս
(+374 10) 550513
 
(+374 91) 589447
 
(+374 99) 033038
 
Էլ. փոստ
astar@netsys.am
 
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 19:00
Երեքշաբթի 09:00 - 19:00
Չորեքշաբթի 09:00 - 19:00
Հինգշաբթի 09:00 - 19:00
Ուրբաթ 09:00 - 19:00
Շաբաթ 09:00 - 19:00
Կիրակի 09:00 - 19:00
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ, ԺԱՄԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
  • ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՎԻԱԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏ
  • ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
  • Առաջարկներ
    ԱՎԻՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ, ՏՈՒՐԻԶՄ

    Ավիատոմսերի վաճառք և ամրագրում
    Զբոսաշրջություն
    Հյուրանոցներում տեղերի ամրագրում
    Բեռնատար և օդային փոխադրումներ
    Լրացուցիչ տեղեկատվություն

    "ԱԷՐՈՍՏԱՐ" ընկերությունը հիմնադրվել է 1996թ. օգոստոսի 22-ին և հանդիսանում է Հայաստանում ավիատոմսերի վաճառքով զբաղվող առաջատար գործակալություններից մեկը: Առաջին իսկ օրից ընկերության գլխավոր նպատակը եղել է հաճախորդների սպասարկման բարձր որակը: Արագ և որակյալ ծառայություններ - սա է "Աէրոստար"-ի աշխատակազմի գլխավոր սկզբունքը: Իր գործունեության տարիների ընթացքում "Աէրոստար" ընկերությունը ստեղծել է մասնաճյուղերի ճյուղավորված ցանց: Այսօր ընկերությունն ունի 29 մասնաճյուղեր Հայաստանի 20 բնակավայրերում, ինչպես նաև ներկայացուցչություն` Վրաստանում: Բոլոր մասնաճյուղերը տրամադրում են ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների ողջ սպեկտրը: "Աէրոստար"-ի ինֆրակառուցվածքում կա նաև ուսումնական կենտրոն, որտեղ ուսուցանվում են գիդ-էքսկուրսավարի և ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալի մասնագիտությունները: Ընկերությունը հրատարակում է սեփական թերթը` "Աէրոստար": "Աէրոստար" ընկերությունն առևտրային քլիրինգային պալատի անդամ է: Ընկերության բոլոր գործակալություններում ներդրվել են սպասարկման "ГАБРИЭЛЬ" և "СИРЕНА-2000" էլեկտրոնային համակարգերը, որոնք հաճախորդների սպասարկումը որակապես նոր մակարդակի վրա են բարձրացրել: Անդամակցությունը պալատին հնարավորություն է տալիս զբաղվել ԱՊՀ երկրների բոլոր ավիաընկերությունների ավիատոմսերի վաճառքով: "Աէրոստար" ընկերության որակյալ աշխատանքի մասին է վկայում նրա անդամակցումը ամերիկյան զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիային (ASTA): "Աէրոստար" ընկերությունը անմիջական պայմանագրեր ունի հայտնի ուղևորափոխադրող ընկերությունների հետ, ինչպիսիք են "Beitish Airways", "KLM", "Austrian Airways"', "Air France", "Аэрофлот", "Сибирь", "Армавиа" և այլն: Այսօր ընկերությունը շարունակում է ընդարձակել իր գործակալությունների ցանցը և նոր գործընկերներ է փնտրում ԱՊՀ երկրներում ու արտասահմանում: "Աէրոստար" ընկերությունն առաջարկում է նաև շրջագայություններ դեպի Բուլղարիա, Եգիպտոս, Թուրքիա, Մալթա, Թունիս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Աբխազիա, Սոչի, Ղրիմ և այլ վայրեր:


     


    Ճանապարհորդեք "Աէրոստար"-ի հետ: