"ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԵՆՏՐՈՆ" (ՀՍԻԿ) ՀԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1988 Դիտումներ - 81 Նորացված է - 01.04.2023

Ղեկավար
ԳԵՎՈՐԳ ԳԱԳԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՅԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ  ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Հեռախոս
(+374 322) 22967
 
(+374 322) 44781
 
Ֆաքս
(+374 322) 44781
 
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ,
ՎԱՆԱՁՈՐ,
ՇԻՐԱԿԱՑՈՒ փողոց 1-ին նրբ., 2
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 09:00 - 17:30
Երեքշաբթի 09:00 - 17:30
Չորեքշաբթի 09:00 - 17:30
Հինգշաբթի 09:00 - 17:30
Ուրբաթ 09:00 - 17:30
Շաբաթ 09:00 - 17:30
Էլ. փոստ
acrpc@acrpc.am
 
info@acrpc.am
 
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Գործունեության ոլորտ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Առաջարկներ
    ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

    Ամսագրի խմբագրություն
    Աջակցություն աղքատության նվազեցման ծրագրերի իրականացման գործում
    Աջակցություն երկրում ժողովրդավարական բարեփոխումներին
    Աջակցություն կրթական ծրագրերի իրականացման գործում
    Աջակցություն կրթական համակարգի զարգացմանը
    Աջակցություն հասարակության զարգացմանը` կրթության միջոցով
    Աջակցություն մարդու իրավունքների գծով ծրագրերի իրականացման գործում
    Աջակցություն միջնակարգ դպրոցներում դասավանդողների որակավորումը բարձրացնելու գործում
    Աջակցություն տեղական ինքնավարության մարմինների զարգացմանը
    Աջակցություն տեղական համայնքների զարգացմանը
    Գրադարանային սպասարկում. իրավական առարկաների վերաբերյալ գրականություն, աուդիո- եւ տեսանյութեր
    Գրադարանային ցանցի սպասարկում. իրավական առարկաների գծով գրականություն, աուդիո- եւ տեսանյութեր
    Երեխայի իրավունքների մասին գիտելիքների քարոզչություն
    Թերթի խմբագրություն
    Իրավաբանական խորհրդատվություն մարդու իրավունքների հարցերի շուրջ
    Իրավաբանական խորհրդատվություն տեղական ինքնավարության ոլորտի օրենսդրության վերաբերյալ
    Իրավական առարկաների գծով ուսումնական ձեռնարկների եւ ուղեցույցների հրատարակում
    Իրավական գիտելիքների քարոզչություն
    Իրավապաշտպան գաղափարների քարոզչություն
    Կրթական գրականության հրատարակում
    Ուսուցում` իրավական գիտելիքների հիմունքների
    Ուսուցում` լրիվ միջնակարգ կրթության ծրագրով
    Ուսուցում` լրիվ միջնակարգ կրթության ծրագրով, համագործակցային եղանակով
    Վերապատրաստում` իրավական առարկաներ դասավանդողների
    Օգնություն կրթության ոլորտում. քաղաքացիական կրթության ծրագրերի իրականացում
    Օգնություն տեղական ինքնավարության բնագավառի մասնագետների վերապատրաստման գործում
    Ոչ հիմնական
    Խորհրդաժողովների, սեմինարների կազմակերպում
    Քննարկումների կազմակերպում

    Լրացուցիչ տեղեկատվություն

    1988 թ., Հայաստանի համար նոր ժամանակների նախաշեմին, բազմաթիվ քաղաքական ու ոչ ֆորմալ կազմավորումների շարքում Վանաձորում ստեղծվեց մի խմբակ, որն ընդգրկված էր Սահմանադրական խմբերի միության մեջ: Ինչու սահմանադրական. որովհետև նպատակը ժողովրդավարական սահմանադրությամբ ժողովրդավարական կարգերի հաստատումն էր:
    Հետագայում կազմակերպությունը վերանվանվեց ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՀՍԻԿ):

    1994 -1995 թվականները կարևոր որոշումների կայացման ժամանակաշրջան էր. ՀՍԻԿ-ը գրանցվեց որպես իրավապաշտպան կազմակերպություն, քանի որ այլևս ակնհայտ էր, որ ժողովրդավարության և Մարդու իրավունքների նշանաբանով իշխանության եկած «նորերը նախկիններից» ետ չեն մնում Մարդու իրավունքների խախտումների հարցերում: Եվ, համոզվելով, որ ժողովրդավարացման գործընթացների արդյունավետությունը մեծապես կախված է հասարակության իրավագիտակցության մակարդակից` ՀՍԻԿ-ը 1996թ. հաստատապես ընտրեց Մարդու իրավունքների կրթության և լուսաբանման ճանապարհը: Այսօր էլ ՀՍԻԿ-ը հետևում է ի սկզբանե որդեգրած քաղաքականությանը` ուղենիշ ունենալով իր առաքելությունը` նպաստել Հայաստանում հասարակության իրավական մշակույթի զարգացմանը գիտական գործունեության, կրթության, տեղեկատվության տարածման ¨ քարոզչության միջոցով:

    Կազմակերպությունը`
    - իրականացնելով հիմնականում կրթական ծրագրեր` սկսած 1996 թվականից պատրաստում և վերապատրաստում է մարդու իրավունքների մասնագետներ, հանրակրթական դպրոցների "Իրավունք" ուսումնական բնագավառի ուսուցիչներ.
    - 1996 թվականին ստեղծել է Մարդու իրավունքների գրադարան և ընդլայնելով այն` 2000 թվականից ձ¨ավորում է հանրապետական գրադարանային ցանց.
    - 1989 թվականից տպագրում է "Վասն արդարութÛան" ամենամսյա իրավապաշտպան հանդեսը, որը 39-րդ համարից սկսած ՀՀ Կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից գրանցվել է որպես գիտական հրատարակություն.
    - իրականացնում է տեղեկատվական, վերլուծական, գիտական և մեթոդական հրատարակություններ ու թարգմանություններ:



    ՀՍԻԿ-ը իրականացրել է ավելի քան չորս տասնյակ ծրագրեր:

    Մինչեւ 2001 թվականի հունիս ամիսը ՀՍԻԿ-ը գործունեություն է ծավալել վարձակալած բնակարաններում, տնակներում: Օրըստօրե կազմակերպությունը զարգանում ու ընդլայնվում էր. ակնհայտ էր սեփական տարածքի անհրաժեշտությունը:
    Համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ տվեց իր արդյունքները. Վանաձորի քաղաքապետի որոշմամբ ՀՍԻԿ-ին հատկացվեց նախկին մանկապարտեզի կիսաքանդ մի մասնաշենք, որի մի հատվածը Միավորված ազգերի զարգացման ծրագրի աջակցությամբ վերակառուցվեց:
    Վերանորոգված մասնաշենքում ՀՍԻԿ-ը նոր թափով շարունակեց իրականացնել նախանշված նպատակները:
    Մշտապես կարևորվել է արտաքին հարաբերությունների ճիշտ քաղաքականության զարգացման խնդիրը: ՀՍԻԿ-ը սերտ համագործակցում է միջազգային կառույցների, ՀԿ -ների, ԶԼՄ-ների, ինչպես նաև պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

    Վերջին տարիներին կազմակերպությունը անդամագրվել է տեղական և միջազգային իրավապաշտպան մի քանի ցանցերի:

    2002 թվականի դեկտեմբերին ՀՍԻԿ-ը հավատարմագրվեց ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությանը:

    ՀՍԻԿ-ը հաստատուն քայլերով ձգտում է կյանքի կոչել իր առաքելությունը, իր առջև դրված նպատակները, հասնել բաղձալի հանգրվանի` նախորոշված հեռանկարի իրականացմանը: Հավատացած ենք, որ աշխարհում, ի վերջո, հաստատվելու է արդարության պահանջներից բխող իրավունքի տիրապետությունը: