"ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ" ՊՈԱԿ  

Հիմնադրման տարեթիվը` - 1938 Դիտումներ - 126 Նորացված է - 01.07.2023

Ղեկավար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԵՎՈՐԳԻ ԶԱՏԻԿՅԱՆ  ՏՆՕՐԵՆ
Հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ,
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ,
ՔԱՆԱՔԵՌ, 2-րդ փողոց 4
Հեռախոս
(+374 10) 284686
 
(+374 91) 592180
 տնօրեն
Վեբ Կայք
www
Վեբ Էջ
www
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի 10:00 - 17:00
Երեքշաբթի 10:00 - 17:00
Չորեքշաբթի 10:00 - 17:00
Հինգշաբթի 10:00 - 17:00
Ուրբաթ 10:00 - 17:00
Շաբաթ 10:00 - 17:00
Գործունեության ոլորտ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
  • Լրացուցիչ տեղեկատվություն

    ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


     


    1938թ. ապրիլի 25-ին, ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Խ.Աբովյանի տունը Քանաքեռում վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի: 1939թ. նոյեմբերին թանգարանը սկսեց գործել:


     


    1978թ. կառուցվեց թանգարանի նոր շենքը: 2005թ. այն հիմնանորոգվեց: Ցուցադրությունը համալրվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող վավերագրերով, որը բաղկացած է 12 բաժիններից` սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու, գրական բանահավաքական գործունեությունից մինչև §Անհայտ բացակայությունը¦:


     


    Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր:


     


    Հետաքրքրություն են ներկայացնում գրաֆիկական արվեստի հազվագյուտ նմուշներ, վավերագրեր, որոնք գրված են Աբովյանի կողմից և ծառայել են որպես ուղեցույց` ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու ժամանակ: Ցուցադրված են նրա կազմած դասագրքերի և ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ձեռնարկների ինքնագրեր, շուրջ 1500 անուն նյութեր:


     


    2009թ. նշվեց մեծ մտածողի, ազգային, գաղափարական գործչի, մանկավարժի, բանահավաքի ծննդյան 200-ամյակը: Շուտով այցելուների առաջ կբացվի նոր ցուցադրությունը, որը լրացվել է նոր, արժեքավոր նյութերով: Ստեղծվել է ՀՀ վարչապետի նախագահությամբ հոբելյանական հանձնաժողով, կազմվել է միջոցառումների ծրագիր:


     


    Քաղաքակիրթ աշխարհն այսօր բարձր է գնահատում Խաչատուր Աբովյանի բազմաբեղուն ու բազմաբովանդակ գործունեությունը, պատգամելով` գուրգուրանքով պահպանել մեծ հայրենասերի հիշատակն ու ավելի խորը հանրահռչակել մեծ գրողի ու մտածողի կյանքը: