Եթե ունեք նորարարական գաղափարներ, բայց չունեք դրանք կյանքի կոչելու, իրականացնելու հնարավորություն, ապա Ձեր Գաղափարի մակերեսային (ոչ խորքային) բովանդակությունը կարող եք հաղորդագրությամբ ուղարկել՝ idea-offer@hayadaran.info էլեկտրոնային հասցեով:
Կապ հաստատելով Ձեզ հետ, մեր ներկայացուցիչն անմիջապես կզբաղվի Ձեր նորարարական Գաղափարի բովանդակության ձևակերպման և գրանցման հարցերով: Ձեր էլեկտրոնային հասցեն կտեղադրվի ըստ Ձեր նախընտրության, եթե Պահանջարկին արձագանքողների հետ ցանկություն կունենաք անմիջական կապ հաստատել կամ շփվել մեր ներկայացուցչի միջոցով:
Այս Ծառայությունն ու Հնարավորությունը մատուցվում են զուտ Բարեգործական հիմունքներով, որի Գերնպատակն է նպաստել հայկական արտադրատեսակների ծավալների ու սպառման շրջանակների մեծացմանը, առևտրային նոր շուկաների ընդգրկմանը, ինչպես նաև գործարար կապերի հաստատմանն ու խորացմանը՝ աշխարհի ցանկացած կետում գտնվող գործարարների հետ:
Իսկ Պահանջարկով հետաքրքրվողներն անմիջապես կարող են առանց ավելորդ ժամանակ վատնելու, արագ ու արդյունավետ ձևով կապ հաստատել Առաջարկի Հեղինակի հետ կամ՝ մեր ներկայացուցչի միջոցով (ըստ Հեղինակի հայտի):