"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ՕՐԱԹԵՐԹ

Դիտումներ - 147

Հիմնադրման տարեթիվը` - 1990


Դիտումներ - 147

Հիմնադրման տարեթիվը` - 1990

Հասցե

ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ 4, 13-14 հարկեր

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկ - Ուրբ : 10:00 - 18:00

Կոնտակտներ

(+374 10) 525756 - գլխավոր խմբագիր

(+374 10) 526974 - գովազդի բաժին

(+374 96) 451938

hh@hhpress.am

hhgovazd@mail.ru


Պաշտոնական վեբ էջ / վեբ կայք
Պաշտոնական սոց․ ցանցեր և բլոգներ

Գործունեության ոլորտ
Առաջարկներ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գովազդի և հայտարարությունների զետեղում թերթում

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" օրաթերթը (կրճատ` "ՀՀ") հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին ամենօրյա պարբերականն է Հայաստանում: Այն ստեղծվել է մեկ տարի շուտ, քան Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեր անկախության հանրաքվեն: Ընդ որում, սկզբնապես թերթը լույս էր տեսնում երկու լեզվով` հայերեն, ռուսերեն: Հետագայում ռուսերեն տարբերակն սկսեց հրատարակվել որպես առանձին թերթ :

1990-ի հոկտեմբերի 9-ին լույս է տեսել առաջին համարը: Նախապես ստեղծված լինելով որպես Հայաստանի խորհրդարանի պաշտոնաթերթ` "Հայասանի Հանրապետությունը", այսօր էլ, արդեն փակ բաժնետիրական ընկերության ("Հանրապետություն" ՓԲԸ) կարգավիճակով, մատուցում է ամենաօպերատիվ ու ճշգրիտ պաշտոնական տեղեկատվությունը, այդ թվում` օրենսդրական դաշտի, իրավական ակտերի, պետական մարմինների գործունեության մասին:

Միակ հայալեզու օրաթերթն է Հայաստանում, որը լույս է տեսնում A3 ֆորմատով և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից լավագույններից է:

Թեմատիկ ընդգրկումը բազմազան է: Իր էջերում օրաթերթն անդրադառնում է հասարակական-քաղաքական դաշտին, սոցիալ-տնտեսական ոլորտին, մարզամշակութային աշխարհին, մայրաքաղաքին ու մարզերին: Ինտերնետային կյանքը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներում (վերջին երկու տարբերակները գտնվում են վերակառուցման փուլում), հնարավորություն է տալիս տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև Հայաստանից դուրս:

Գերակա ուղղություններն են` պետական-պաշտոնական տեղեկատվություն, ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան:

Թերթն ունի ավելի քան 30 աշխատակից, որոնց շուրջ կեսը լրագրողներ են: "ՀՀ"-ն այն եզակի պարբերականներից է, որը սեփական թղթակից ունի ԼՂՀ –ում, ինչի շնորհիվ ապահովում է օպերատիվ տեղեկատվություն նաև այդտեղից:

Տնտեսավարելու ճկուն քաղաքականությունը հնարավորություն է տալիս ունենալ Հայաստանում ամենամեծ գովազդային շուկան, մշտական հաճախորդներ ու վստահելի գործընկերոջ համբավ:
- Ճշգրտված տեղեկատվություն
- Վստահելի գործընկերություն
- Փոխշահավետ համագործակցություն

Այս սկզբունքներով է իր գործունեությունն իրականացնում "ՀՀ"-ն արդեն ավելի քան 18 տարի.

Կազմակերպության մասին տեղեկությունները կարող են պարունակել անճշտություններ և գտնվում են ստուգման փուլում
Նորացված է - 31.12.2024