"ՀԱՅ ԱՍՊԵՏ" ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դիտումներ - 417

Հիմնադրման տարեթիվը` - 2005


Դիտումներ - 417

Հիմնադրման տարեթիվը` - 2005

Ղեկավարություն
ԿԱՐԻՆ ՎԱԶԳԵՆԻ ՏՈՆՈՅԱՆ
  • ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Հասցե

ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ 3/2

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկ - Շբթ : 09:00-18:00 || Ընդմիջում : 13:00-14:00

Կոնտակտներ

Պաշտոնական վեբ էջ / վեբ կայք
Պաշտոնական սոց․ ցանցեր և բլոգներ

Գործունեության ոլորտ
Առաջարկներ

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ: "ՀԱՅ ԱՍՊԵՏ" ՀԵՌՈՒՍՏԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հեռուստահաղորդումների, միջոցառումների, արշավների և բանակումների կազմակերպում
ՀՀ-ում և Արցախում մանկապատանեկան, երիտասարդական հայրենասիրական կազմակերպությունների ստեղծում
Հայ պատանիների և երիտասարդների հայրենագիտական իմացության զարգացում
"Հայ Ասպետ" պարբերականի հրատարակում

"ՀԱՅ ԱՍՊԵՏ"-Ի ԿԱՐԳԱԽՈՍՆ Է` "Հայրենիքը մերն է, մենք` հայրենիքինը"   

ՀԱՅ ԱՍՊԵՏ կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը գործում է 2005թ.:

Հիմնադրամի նպատակն է  Հայաստանի դպրոցներում ստեղծել մանկապատանեկան, հայրենասիրական կազմակերպություն, արտադպրոցական միջոցառումների, հավելյալ դասաժամերի, արշավների միջոցով դաստիարակել հայրենաճանաչ, հայրենասեր, ֆիզիկապես կոփված պատանիներ, ձևավորել հայեցի դաստիարակության կայուն համակարգ: Կազմակերպության կրտսեր անդամները (մինչև 11 տարեկան) կոչվում են "նժդեհիկներ", այնուհետ` "հայ ասպետներ"

ՀԱՅ ԱՍՊԵՏ-ի  նպատակներն են`
- Հայաստանի հանրապետության ողջ տարածքում և Արցախում ստեղծել մանկապատանեկան, երիտասարդական հայրենասիրական կազմակերպություններ,
- պատանիներին և երիտասարդներին դաստիարակել համամարդկային և ազգային բարձր գաղափարներով, ասպետական բարեկրթությամբ և ոգով,
- արշավների և բանակումների միջոցով նպաստել նրանց հայրենաճանաչողության բարձրացմանը,
- համահայկական միջոցառումների և հեռուստահաղորդումների միջոցով նպաստել աշխահի տարբեր ծայրերում ապրող հայ պատանիների և երիտասարդների համախմբմանն ու հայրենագիտական իմացության զարգացմանը:

Ընդունելության կարգը.
Ընդունվում են 7-8 տարեկան երեխաներ։ Նախնական զրույցից հետո ընդունված երեխաների հետ մեկ ամիս տարվում են նախապատրաստական դասընթացներ, որից հետո միայն կատարվում է հիմնական ընտրություն։
Ընդունված երեխաներից ձևավորվում են նժդեհիկների դասակներ, և շաբաթը երկու անգամյա գրաֆիկով անցկացվում են դասընթացներ հայրենագիտություն (Հայաստանի աշխարհագրություն, ավանդույթներ, պատմական ակնարկներ և այլն), առասպելագիտություն, ազգային պար, ազգային երգ և վարվեցողության կանոններ թեմաներով։ Ամռան ամիսներին կազմակերպվում են եռօրյա, հնգօրյա և յոթօրյա արշավներ՝ Հայաստանի և Արցախի պատմական և գեղատեսիլ վայրերում։
Երեք տարի որպես նժդեհիկ ուսանելուց հետո, երեխաները մասնակցում են ընդհանուր քննությունների և հանձնելու դեպքում ընդունվում հայ ասպետների շարքեր։
Հայ ասպետները ստանում են անդամության քարտ և մասնակցում խոսքի մշակույթի, հայոց պատմության և աշխարհագրության, նժդեհագիտության, ազգային և պարահանդեսային պարերի, երգի, արվեստի պատմության և վարվեցողության դասընթացների։ 

ՀԱՅ ԱՍՊԵՏ կենտրոնում կրթությունը և կազմակերպության համազգեստը տրվում է անվճար, բոլոր արշավներն ու միջոցառումները կազմակերպվում են պաշտպանության նախարարության օժանդակությամբ։
Հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյանում են պետական, բարեգործների և ծնողների կատարած ներդրումներից։
Կրթությունը կենտրոնում տևում է մինչև 17 տարեկան, որից հետո լավագույնները ստանում են ՀԱՅ ԱՍՊԵՏ կոչում և դիպլոմ, իսկ մյուսները ՀԱՅ ԱՍՊԵՏ անդամության հավաստագիր։

ՀԱՅ ԱՍՊԵՏ-ը իրականացնում է հետևյալ ծրագրերը`
- Հավելյալ դասաժամեր դպրոցներում. (հայկական, ավանդապատումներ, ազգային երգ և պար, ազգային գաղափարախոսություն, մանկապատանեկան ռազմահայրենասիրական երգեր)
- Հայրենաճանաչողական (արշավներ, բանակումներ, լեռնագնացություն, ծանոթայցեր)
- Ավանդույթների վերականգնում (ժողովրդական տոներ, "Վարդանանց կանչ", Հարգո օրեր)

- Բնասիրական (ծառատունկ, բնանկարչական, բնապահպանություն, հուշարձանների պահպանություն)

- Մանկապատանեկան կենտրոնի ստեղծում, որը մրցակցության միջոցով հանրապետության բոլոր դպրոցներում կիրականացնի հավելյալ կրթության հատուկ ծրագիր և կդառնա տարբեր դպրոցների մանկապատանեկան ռազմահայրենասիրական խմբերի հավաքների, հանդիպումների, տարբեր համահայկական ծրագրերի իրականացման վայր` յուրօրինակ պատանեկան տուն, որտեղ կհյուրընկալվեն նաև Սփյուռքից ներգրավված խմբեր: Կենտրոնը իր մասնաճյուղերը ունենալով հանրապետության բոլոր դպրոցներում, ՀԱՅ ԱՍՊԵՏ խաղի օրինակով կստեղծի "Պատանի գեներալներ" հեռուստամրցույթ և, ակտիվ կապ ստեղծելով տեղի զորամասերի հետ, կնպաստի հայ պատանիների ռազմասպորտային նախապատրաստությանն ու նախազորակոչային տարիքում արդեն բավարար մարմնական և մտավոր ունակությունների ձեռք բերմանը:

ՀԱՅ ԱՍՊԵՏ հեռուստախաղ 
Ծրագիրը տասամսյա մրցակցային բառահանդես է, որի ընթացքում ամեն շաբաթ սեփական նախաձեռնությամբ մասնակցության հայտ ներկայացրած 3 դպրոցների 8-ից 9-երորդ  դասարանների աշակերտներից ձևավորված յոթ հոգանոց թիմերը մրցում են հայագիտության 11 ոլորտներից` լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ռազմի պատմություն, արվեստի պատմություն, բանահյուսություն, ազգային պար, ազգային երգ և այլ  նպատակային  թեմաներով: 
Ամսվա վերջին շաբաթում մրցում են առաջին երեք շաբաթների հաղթող թիմերը, և հայտնի է դառնում ամսվա հաղթողը, որը որպես մրցանակ ստանում է եռօրյա արշավ`Հայաստանի որևէ պատմական վայր: Երբ հայտնի են դառնում բոլոր ինը ամիսների հաղթողները, տասներորդ ամսում  մրցակցության են դուրս գալիս յուրաքանչյուր եռամսյակի երեք հաղթող թիմերը, և հայտնի են դառնում երեք արծաթե մեդալակիրները, որոնք որպես մրցանակ վաստակում են  ՀԱՅ ԱՍՊԵՏ օբսիդիանից արծաթագիր գավաթներ և հնգօրյա արշավ` Հայաստանի առավել հեռավոր  մարզերում գտնվող պատմական վայրեր: Վերջում  մրցում են երեք արծաթե մեդալակիրները, և ոսկե մեդալակիր թիմը, ստանալով ոսկեգիր գավաթ, մեկնում է Արևմտյան Հայաստան յոթօրյա շրջագայության: 
Տարվա վերջում տեղի է ունենում հաղթած բոլոր թիմերի շքահանդես-տոնակատարություն` "Մանկության մեկ օր..." խորագրով, որի ընթացքում Հայաստանից և Սփյուռքից ժամանած երաժշտական խմբերի և հայ երգարվեստի սիրված աստղերի հետ  մեծարվում են  հաղթող թիմերը, գիտելիքն ու հայրենաճանաչողությունը: Միջոցառման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում խաղալ  ՀԱՅ ԱՍՊԵՏ և վաստակել  արժեքավոր մրցանակներ:

Ֆոտոշարք
Կազմակերպության մասին տեղեկությունները կարող են պարունակել անճշտություններ և գտնվում են ստուգման փուլում
Նորացված է - 14.03.2025