"ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ"

Դիտումներ - 183

Հիմնադրման տարեթիվը` - 2000


Դիտումներ - 183

Հիմնադրման տարեթիվը` - 2000

Ղեկավարություն
ԱՐՄԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
  • ՌԵԿՏՈՐ
Հասցե

ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ 5

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկ - Շբթ :

Կոնտակտներ

Պաշտոնական վեբ էջ / վեբ կայք
Պաշտոնական սոց․ ցանցեր և բլոգներ

Գործունեության ոլորտ
Առաջարկներ

ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ռեժիսուրա, կրթամշակութային հիմնարկների կառավարում, պրոդյուսերական գործ, լրագրություն,
ռադիոհեռուստալրագրություն, դերասանական արվեստ, ժողովրդական և ժամանակակից պարեր, երգեցողություն,
գեղանկարչություն, դիզայն և կիրառական արվեստ մասնագիտություններով մասնագետների պատրաստում
Հեղինակային պոեզիայի հանրապետական "ՊԱՌՆԱՍ" ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպում
Բեմարվեստի մանկապատանեկան հանրապետական "ԲԵՄ" մրցույթ-փառատոնի կազմակերպում


ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ անվան ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


Հիմնադրվել է 2000թ. Պետ. գրանցում N 03Ա-068397


 


Ֆակուլտետներ, բաժիններ


Արարողական արվեստ


ռեժիսուրա,


կրթամշակութային հիմնարկների կառավարում, պրոդյուսերական գործ,


լրագրություն (ռադիո-հեռուստատեսություն, մամուլ)


Կատարողական արվեստ


դերասանական


ժողովրդական և ժամ. պարեր


երգեցողություն


Կերպարվեստ


գեղանկարչություն


գեղատեսք /դիզայն/


Կիրառական արվեստ


ձեռագործություն, ժանյակ, շուղագործություն, հելունագործություն, մաքրամե...


 


Համալսարան կարող են ընդունվել հիմնական /9-ամյա/, միջնակար և բարձրագույն կրթություն ունեցող անձիք:


Հիմնական կրթությամբ ընդունված ուսանողների համար ուսման տևողությունը 6 տարի է:


Միջնակարգ կրթությամբ` 4 տարի: Բարձրագույն կրթությամբ` 2 տարի:


 


Ընդունելության քննությունների կարգը


Ընդունելության մրցույթը բաղկացած է երկու փուլից և ներառում է հետևյալ քննությունները.


Առաջին փուլ` Հարցազրույց


Երկրորդ փուլ` Մասնագիտական քննություններ


Հիմնական կրթությամբ դիմորդները մասնագիտական քննություններ չեն հանձնում:


 


Արտոնություններ


ա/ ընդունելության քննությունները հանձնած այն դիմորդները, որոնց հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում որակական առաջադիմությունը կկազմի 80%-ից բարձր, կընդունվեն 50% զեղչով:


բ/ 50-80% որակական առաջադիմություն ունեցողներին կտրվի ուսման վարձի 25% զեղչի իրավունք:


 


Համալսարանը հանդիսանում է հեղինակային պոեզիայի հանրապետական "ՊԱՌՆԱՍ" ամենամյա մրցանակավաշխության կազմակերպիչը, որի մրցութային հանձնաժողովի աշխատանքներում իրենց մասնակցությունն են ունենում Հայաստանի գրողների միության անդամները Աբգար Ափինյանի գլխավորությամբ:


 


Համալսարանը կազմակերպում է նաև բեմարվեստի մանկապատանեկան հանրապետական "ԲԵՄ" մրցույթ-փառատոնը, որի մրցութային հանձնաժողովի աշխատանքներում 1998թ. ի վեր իրենց անշահախնդիր և անաչառ մասնակցությունն են բերել հանրապետության ճանաչված և անվանի արվեստագետներ ՀՀ ժող. արտիստներ Թերեզա Գրիգորյանը, Հրաչուհի Ջինանյանը, Վարդուհի Խաչատրյանը, Ռաիսա Մկրտչյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ազատ Գասպարյանը, մշակույթի նախարարության բեմարվեստի վարչության պետ Ռազմիկ Աբրահամյանը, կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը, Ռուսլան Գալստյանը, Գուսան Համազասպը, խմբավար Ալեքսան Էքնոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Սաֆարյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Գայանե Մկրտչյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը, Արտավազդ Բայաթյանը, Ազատ Աբրահամյանը, "Կարին" ավանդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսանը և այլոք:


Այս փառատոնում իրենց առաջին քայլերն են կատարել սիրված երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանները, Անի-Քրիստին, Սիլվա Հակոբյանը, Արմեն Ղազարյանը, Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի մեներգիչներ Սիրանույշ Գալստյանը և Սարգիս Խաչատրյանը, հեռուստահաղորդավարներ Թերեզա Կադաեվչյանը, Արամ Գյուրջյանը, Հանրային հեռուստաընկերությունից Ելենա Արշակյանը և շատ ուրիշներ:


Ֆոտոշարք
Կազմակերպության մասին տեղեկությունները կարող են պարունակել անճշտություններ և գտնվում են ստուգման փուլում
Նորացված է - 31.12.2024