ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ շահագործման է հանձնվել 1983-ին:
Կառույցի նախագծման աշխատանքներն իրականացվել են ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետների, ինժեներների և քանդակագործների կողմից: 1987-ին նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի` ԽՍՀՄ պետական մրցանակի: Համալիրը հյուրընկալել է մշակույթի և սպորտի հարյուրավոր հանրահայտ ներկայացուցիչների:
2005-ի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է "ԲԱՄՕ" ընկերությանը: Կատարվել են շուրջ 40 մլն դոլարի ներդրումներ համալիրը հիմնովին վերակառուցելու, վերանորոգելու և ժամանակակից բարձրակարգ տեխնիկայով զինելու նպատակով:
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, արդեն վերանորոգված, նորացված և ժամանակակից տեխնիկայով հագեցած կրկին բացում է իր հյուրընկալ դռները` առաջարկելով ժամանցի բազում տարբերակներ` համերգներ, շոուներ, միջազգային սպորտային առաջնություններ, գիտաժողովներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, բարձր մակարդակի հանդիպումներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:
Մարզահամերգային համալիրի սրահներն ու դահլիճներն են`
Մեծ ճեմասրահ Բարի ու տրամադրող մթնոլորտն, իհարկե, սկսվում է օջախի հյուրընկալ մուտքից: Մեծ ճեմասրահ մուտք գործելիս առաջին զգացողությունը գեղեցիկին, լուսավորին առնչվելու հաճելի սպասումն է: Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300 քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը հիանալի վայր է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների ու տարբեր միջոցառումների անցկացման համար:
Մեծ Դահլիճ 3785 քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատեսի: Տեխնիկական բարձր հագեցվածության շնորհիվ Մեծ սրահն աննախադեպ հնարավորություն է ընձեռում բարձրակարգ շոուներ, համերգներ և միջազգային սպորտային միջոցառումներ անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը (տրիբունան), որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1200 նստատեղ: Մեծ Սրահում է տեղակայված համալիրի "Սառցե թագուհին"` 1800 քմ մակերեսով սահադաշտը, որը գործելու է ամբողջ տարին` ծառայելով պրոֆեսիոնալներին, ինչպես նաև գեղասահքի և հոկեյի սիրահարներին: «Սառցե թագուհինե հնարավորություն է ընձեռում կազմակերպել Հայաստանում նախադեպը չունեցող սառցե շոուներ: Նման սառցադաշտի կառուցումը միտված է նաև Հայաստանում գեղասահքի և հոկեյի դպրոցների զարգացմանը: Մեծ դահլիճում գործում է նաև վոլեյբոլի և մինի ֆուտբոլի խաղադաշտ:
Համերգային դահլիճ 2000 հանդիսատեսի համար նախատեսված այս դահլիճն իդեալական վայր է մտերմիկ համերգային երեկոների, կորպորատիվ երեկույթների և բեմական տարբեր ներկայացումների անցկացման համար: Փոքր համերգասրահի ձայնային և լուսային նորագույն համակարգերը հնարավորություն են տալիս կազմակերպել բարձրակարգ միջոցառումներ:
"Հայաստան" կոնֆերանսների դահլիճ (1294 քմ) Եթե ցանկանում եք կազմակերպել բարձրակարգ հանդիպումներ` միջազգային գագաթաժողով, սեմինար, գիտաժողով, կոնֆերանս, ցուցահանդես-ցուցադրություն կամ շնորհանդես, ձեզ այլևս չպետք է մտահոգեն կազմակերպչական դժվարին հարցերն ու խնդիրները: Մարզահամերգային համալիրի կոնֆերանս դահլիճում ամեն ինչ նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների համար: «Հայաստանե դահլիճը հագեցված է կոնֆերանսների անցկացման համար նախատեսված եվրոպական արտադրության սարքավորումներով:
"Արգիշտի" սրահ (250 քմ) Սրահը տեղակայված է կոնֆերանսների «Հայաստանե դահլիճի հարևանությամբ, նախատեսված է դահլիճում իրականացվող միջոցառումների մասնակիցների հանգստի և ֆուրշետների կազմակերպման համար: |